Լուլուի «ներողությունը»
Ներողություն խնդրելու պահանջով բողոքի ակցիային ընդառաջ ՔՊ-ական պատգամավոր Լուլուն որոշել է այդ հարցում նախաձեռնող լինելլ՝ չմոռանալով Եռաբլուրում իր ծիծաղի համար մեղադրել լրատվամիջոցներին։
Նա գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերին սոցիալական մեդիայում հայտնվեց Եռաբլուրի մոտակայքում գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որտեղ ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա, ինչի համար ուզում եմ ներողություն խնդրել։
Նաև ուզում եմ ներողություն խնդրել այն բանի համար, որ երբեք չէի կարող պատկերացնել, որ այդ օրը հայոց բանակը փառաբանելու և հայ զինվորին մեծարելու փոխարեն՝ կարող են գտնվել մարդիկ և լրատվամիջոցներ, որոնք ի վիճակի են նման մանիպուլյացիաներով, իրենց նպատակներին հասնելու համար, խաղալ նույնիսկ մեր զինվորների ծնողների զգացմունքների հետ։
Խորապես ցավում եմ կատարվածի համար։
Խոնարհումս մեր բոլոր քաջերի հիշատակի առաջ
Խոնարհումս նրանց ծնողների առաջ, ովքեր ամենաթանկն են նվիրել մեր հայրենիքին
Խոնարհումս մեր քաջ զինվորներին, ովքեր այսօր էլ պահում եմ հայրենիքի սահմանները»։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է նախատեսվում իրականացնել ընդդեմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Լուլուի։
Հայտարարվել էր, որ մի խումբ քաղաքացիներ 15:00-ից սկսած հավաքվելով ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորից պահանջելու են ներողություն խնդրել հանրությունից ու զոհված զինծառայողների ծնողներից հունվարի 28-ին Եռաբլուրում թույլ տված հրճվանքի համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին