Կենդանաբանական այգու հորդորը. Ցույց մի արեք, կենդանիները տուժում են
Երևանի կենդանաբանական այգում տարբեր տարիներին աշխատած մասնագետներն այսօր նախատեսում են բողոքի ակցիա ընդդեմ շարունակվող կենադանիների սպանդի և ապաշնորհ կառավարման։ Ակցիան նախատեսված է անցկացնել ժամը 13:00–ին Երևանի կենդանաբանական այգու դիմաց։
Մինչ այդ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կառավարման խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ինչպես տեղեկացանք սոցիալական ցանցերից, Երևանի կենդանաբանական այգու դիմաց նախատեսվում է կազմակերպել ցույց։
Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը կոչ է անում ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին զերծ մնալ չստուգված տեղեկությունների վրա հիմնված գործողություններից, որոնք խաթարում են այգու բնականոն աշխատանքը, ինչի արդյունքում տուժում են, առաջին հերթին, բոլորիս պատասխանատվության ներքո գտնվող կենդանիները։
Այգու խնդիրները ԵԿԱ Կառավարման խորհրդի կենտրոնում են, դրանք պարբերաբար քննարկվում են, դրանց լուծման համար, այգու տնօրինության և աշխատակազմի հետ համատեղ, շարունակաբար մշակվում են համապատասխան գործողություններ:
Անգղների անկումը ԵԿԱ Կառավարման խորհրդի 29.01.2022թ. նիստի օրակարգային հարցերից էր։
Անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան