Այդ ՓԲԸ-ներում փոփոխություններն ինձանից լավ ոչ մեկը չի կարող իրականացնել. քաղաքապետ
«Որոշում ունեմ, որ այն ոլորտները, որոնք ժամանակին որպես քաղաքապետի առաջին տեղակալ համակարգել եմ, մնալու են իմ կուռացիայի տակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազում փոփոխություններ է իրականացվել այդ ոլորտներում, կարծում եմ, որ այդ փոփոխություններն ինձանից լավ ոչ մեկը չի կարող իրականացնել»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Թվարկելով ոլորտները՝ քաղաքապետը տեղեկացրեց, որ դրանք են «Երքաղլույս» ՍՊԸ-ն, «Փարքինգ սիթի սերվիսը», «Ավտոբուս», «Երևան տրանս» ՓԲԸ-եր, «Երքաղլույս» ԾԻԳ-ը, Երևանի մետրոպոլիտենը, նոր աղբավայրի կառուցումը, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն և Երևանի գերատեսչական շենքերի պահպանությունը:
Հրաչյա Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքապետարանի Մարդկային ռեսուրսների կառավարման վաչությունը նույնպես իր ենթակայության տակ է լինելու:
Նա հիշեց, որ 2019 թվականին «Փարքինգ սիթի սերվիս»-ում իրականացված գույքագրման արդյունքում որոշ անհամապատասխանություններ էին բացահայտվել, որի արդյունքում Երևան համայնքի բյուջե է վերականգնվել շուրջ 800 մլն դրամ և շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանի և մյուս գերատեսչությունների աշխատակիցներին այդ գործընթացում ներգարվված լինելու համար:
Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետն անդրադարձավ նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սահմանափակ գրաֆիկով ջրամատակարարման խնդրին:
«Վեոլա ջուր» ընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում ավելի երկար ժամանակով ջրամատակարարման ռեժիմ ապահովելու համար, բայց չկարողացավ ասել, թե կկարողանան 2022 թ-ին ապահովել շուրջօրյա ջրամատակարարում:
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվեց, որ նախորդ շաբաթ Երևանում ծնված երեխաների թիվը 326 է եղել՝ 174 տղա և 182 աղջիկ: Տեղեկացվեց նաև, որ Երևանում 740,990 քաղաքացի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, որից առաջին բաղադրիչով՝ 410.301, իսկ երկրորդով՝ 334.147 (39.8%) և բուստեր պատվաստում է ստացել 4.342 քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին