ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ է հրավիրել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նիստ է հրավիրել։ Նիստի մասին ավելի վաղ խնդրել էր ԱՄՆ-ը։
Ընթացակարգային քվեարկության ընթացքում ՄԱԿ-ի ԱԽ-ն հանդես է եկել նիստի անցկացման օգտին: Քվեարկության անցկացման օգտին հանդես են եկել 10 երկրներ, դեմ՝ Ռուսաստանն ու Չինաստանը, երեքը ձեռնպահ են մնացել։ Հանդիպման անցկացման համար անհրաժեշտ էր 9 ձայն։
Ինչպես հայտարարել է Խորհրդի նախագահ, Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուուլը, նիստին կմասնակցեն Ուկրաինայի, Բելառուսի, Լիտվայի և Լեհաստանի ներկայացուցիչները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան