Նիկոլ Փաշինյանը թքած ունի հանրային բոլոր արձագանքների վրա. Նաիրա Զոհրաբյան
«Նիկոլ Փաշինյանը թքած ունի հանրային բոլոր արձագանքների վրա, խնդիրն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնական թևերը կատեգորիկ դեմ են եղել Արայիկ Հարությունյանի թեկնածությանը»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի թեկնածության դեմ հասարակության բուռն արձագանքի պատճառով է փոխվել նրա թեկնածությունը:
Նախկին պատգամավորը գտնում է, որ Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա են կանգնել քանի որ նա դեռ քաղաքապետ եղած ժամանակ շատ մտերիմ է եղել Խաչատուր Սուքիասյանի հետ և վերջինիս լոբբինգով է առաջարկվել նրա թեկնածությունը:
«Մեկ բրենդային կոշիկի գնով Խաչատուր Սուքիասյանին է սեփականաշնորհվել Աբովյան փողոցի և քաղաքի կենտրոնի բազմաթիվ շինություններ»,-քաղաքապետի պաշտոնում Վահագն Խաչատրյանի գործունեությանն անդրադարձավ Զոհրաբյանը:
Նա հիշեց, որ Վահագն Խաչատրյանն այն քիչ մարդկանցից էր, որ ամենօրյա մուտք ունեն «Հայկական ժամանակ» թերթի խմբագրություն:
«Վահագն Խաչատրյանի, X-ի կամ Y-ի փոխարեն, եթե նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը առաջարկեր իր կոշիկի քուղը, ատամի չոտկը, բաղնիքի իր տապչկան, միևնույնն է խորհրդարանական մեծամասնությունը, չեմ բացառում նաև 1-2 հոգի ընդդիմությունից, միանշանակ փակ գաղտնի քվեարկության ժամանակ կողմ էին քվեարկելու այդ թեկնածուին»,- ասաց բանախոսը:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ նախագահի հրաժարականի քայլով Նիկոլ Փաշինյանը ցեմենտ-բետոնում է իր իշխանությունը, Հայաստանում իր դիկտատուրան, որին անհասկանալի ձևով ԵԽԽՎ-ն տվեց տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկրի բնորոշումը:
«Նախագահի հրաժարականով Հայաստանում սահմանվեց սուլթանաֆեոդալական ճորտատիրական կարգեր»,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը և համոզմունք հայտնեց, որ քանի դեռ Փաշինյանին չկա իրական այլընտրանք՝ նրա իշխանությունը երկար է շարունակվելու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին