Ռուբեն Մելիքյան. Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի
Դատարանը մերժեց գերությունից Հայաստան վերադարձված Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ու մանրամասնում, որ փետրվարի 6-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։
«Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանյանը»,-գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի դատարանում («Աջափնյակ-1» նստավայր) քննության էր առնվել ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված ՀՀ ԶՈւ զինծառայող Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննչական մարմնի միջնորդությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան