Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 150 նոր դեպք, մահվան՝ 35 դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 150 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում՝ փոխանցում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 8 503 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 35 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 45 623 թեստ, այստեղից 27 148-ը արագ, իսկ 18 475-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 28,82 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 20,75 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 23,8 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 175 923 դեպք, որից 1 009 778 հիվանդ ապաքինվել է, 14 980-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 712 889 պատվաստում, օրական՝ 1 665։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 38 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 433 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 000 անձ:
Երեկ, հունվարի 30-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 17 265 նոր դեպք, ապաքինվել է 5 947 պացիենտ, մահացել 34 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին