Առողջություն 09:10 31/01/2022 Հայաստան

Թռչնամսի շուկայում առկա խնդիրները. Ինչպե՞ս կառավարել ռիսկերը

Տարեվերջին հանրային սննդի կետերում զանգվածային թունավորումները հերթական առիթը դարձան մտածելու՝ ի վերջո ի՞նչ ենք մենք ուտում,  ի՞նչ միս են օգտագործում ռեստորաններն ու պիցերիաները։

Չնայած պետական վերահսկող մարմինը հայտարարեց, որ խնդիրը եղել  է հանրային սննդի կետերում՝ չեն պահպանվել սանիտարահիգենիկ պահանջները, աշխատակիցների մոտ հայտնաբերվել է սալմոնելա, այդուհանդերձ, հաշվի առելով այն հանգամանքը, որ թունավորված քաղաքացիների կերած բոլոր սննդամթերքներում եղել է հավի միս, դրա անվտանգության շուրջ կասկածները մնում են չփարատված։

Panorama.am-ը խոսել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, սննդագետի, Թռչնաբույծների միության նախագահի հետ՝ վեր հանելու թռչնամսի շուկայում առկա խնդիրները, վտանգները և ներկայացնելու դրանք կանխելու միջոցները։

Ի՞նչ թռչնամիս ենք ուտում

Հայաստանում տարեկան սպառվում է ավելի քան 50 հազար տոննա թռչնամիս։ Դրա գերակշռող մասը ներմուծվում է։

«Տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15 հզ տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44 հզ տոննա»,-անցած տարվա հունվարին նման տվյալ էր հրապարակել Էկոնոմիկայի  նախարար Վահան Քերոբյանը։

Նա հաշվել էր, որ դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120 մլն եվրո ներդնել թռչնաֆաբրիկաներում։ Թռչնաբույծներն այս առումով կարևորում են տոհմային տնտեսության ստեղծումը, որը ողջ աշխարհում պետության հովանավորության ներքո է։ Իսկ մինչ այդ մեկ օրական ճտեր են բերում Իրանից, ԵԱՏՄ անդամ ու այլ երկրներից։

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց՝ անցած տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 37 հազար տոննա թռչնամիս, արտադրվել է մոտ 14 հազար տոննա։

Հայաստանցի տնտեսվարողները կարողանում են բավարարել ներքին շուկայում թարմ, պաղեցված հավի մսի պահանջարկը, սառեցված հավի մսի հարցում մրցակցել դեռ չեն կարողանում։

«Ներուծվածի գինն անհավական ցածր է։ Դա այն միսն է, որի մեջ լրիվ սառույց է։ Սահմանված 4 տոկոս սառցաջուրը 2-3 անգամ ավելի է։ Բայց քանի որ ավելի էժան է ու հասանելի սոցիալապես անապահով խավի համար, դրան ուշադրություն չեն դարձնում»,-մանրամասնում է միության նախագահը։

ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, 2020-ի առաջին կիսամյակում ներկրվել է 16137,7 տոննա ընտանի թռչնի միս ու մսամթերք, 2021-ի առաջին կիսամյակում՝ 13463,9 տոննա։ 

Ներմուծման աշխարահագրությունն էլ բազմազան է՝ Բրազիլիայից մինչև Ֆրանսիա, Բելառուսից՝ ԱՄՆ, Ռուսաստանից՝ Ուկրաինա։

Ի դեպ, նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից թռչնի միս չի արտահանվել։ 2020-ի առաջին կիսամյակում արտահանվել է միայն Ռուսաստան՝ 1.6 տոննա։

Panorama.am-ը ՍԱՏՄ-ից հարցրել է՝ սահմանային հսկողության արդյունքում վերջին երեք տարիներին ներմուծված թռչնամսում ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել։ 
 
«Երեք տարվա ընթացքում Հայաստան ներմուծված թռչնամսում սահմանային պետական վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննության արդյունքներով  հայտնաբերվել են ախտածին մանրէներ (լիստերիա, ՄԱՖԱՄ), արտադրանքների տվյալ խմբաքանակների ներմուծումը արգելվել է»,-հայտնել  են տեսչական մարմնից։

Ու չնայած այն հանգամանքին, որ արձանագրվում են խնդիրներ նաև տեղական արտադրողների մոտ, այդուհանդերձ խախտումների պարբերականությունն ու քանակը վկայում են, որ ներմուծվածում խնդիրներն անհամեմատ ավելի շատ են։

Սրան էլ գումարած այն հնարավոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ ներկրման ճանապարհն անցնելիս ջերմային ռեժիմի պահպանման պայմանների խախտման, ինչպես նաև տվյալ երկրում առկա ախտածին հիվանդությունների հետևանքով։

Օրինակ, 2020-ի հունվարին թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 31-ից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստան կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի ներկրումը։

Թռչնագրիպի հետևանքով այս տարվա հունվարին  արգելվեց Չեխիայի Ուստեցկի երկրամասից ու Լեհաստանի Ներքինսիլեզյան վոևոդությունից թռչնի ու թռչնամթերքի ներկրումը։

2016-ին 19480 կգ բրոյլեր տեսակի հավի սառեցված մսի ներկրումը Հայաստան արգելվել է, քանի որ այն չէր համապատասպանում սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին։

Այս ամենը հաշվի առնելով՝ փորձագետները նշում են, որ ռիսկերն ավելի նվազ կլինեն տեղական թռչնամսի օգտագործման պարագայում։

Հավի մսի սպառման առանձնահատկությունները Հայաստանում

Մսամթերքի շուկայում անցած տարվա ընթացքում գրանցվել է բարձր գնաճ՝ մեկ կգ միսը միջին հաշվով թանկացել է 7.5 տոկոսով։

Խոզի միսը՝ թարմ, սառեցրած, պաղեցրած 2021-ի դեկտեմբերին նախորդ տարեվերջի համեմատ թանկացել է 38.9 տոկոսով։ Տավարի միսն առաջին կիսամյակում համատարած մորթի արդյունքում գրանցված գնանկումից հետո սկսել է թանկանալ։

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն, անցած տարվա դեկտեմբերին 2020-ի դեկտեմբերի համեմատ 2 տոկոսով թանկացել է տավարի ու հորթի միսը, 6.8 տոկոսով թանկացել է գառան, ոչխարի ու այծի միսը, 9.5 տոկոսով՝ մսամթերքի կիսաֆաբրիկատները, 5.9 տոկոսով՝ թռչնամիսը, այդ թվում հավի, հնդկահավի ու ընտանի այլ թռչունների։


ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի՝ հավի մսի սպառման առանձնահատկությունների վերաբերյալ տարբեր տարիներին կատարած ուսումնասիրությունները վկայում են, որ սպառման հաճախությունն ու ծավալն ուղիղ համեմատական են տավարի մսի գնի տատանումներին։

Այսօր Հայաստանում տավարի մսի թանկացման միտումը պահպանվում է. պատճառներից մեկի մասին Panorama.am-ն անդրադարձել էր այս հրապարակմամբ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ավելի ու ավելի շատ մարդ նախապատվությունը տալու է հավի մսին։

«Հավի մսի սպառման առանձնահատկությունները էականորեն կախված են ոչ թե իր, այլ տավարի մսի գնից։ Այն դիտարկվում է որպես տավարի մսին փոխարինող մթերք, արդյունքում տավարի մսի գնի թանկացման դեպքում հավի միսն են սկսում շատ սպառել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

Հայաստանցիների շրջանում տավարի մսի՝ առավել շատ սպառմանը նպաստող կարևոր գործոն է խոհանոցը, քանի որ ազգային ճաշատեսակների մեծ մասի հիմնական բաղադրիչը տավարի միսն է։

Կենտրոնը հավի մսի սպառման վերջին ուսումնասիրությունն իրականացրել է 2021-ին, արդյունքները դեռ չեն ամփոփվել։ 2019-ին անցկացրած ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ քաղաքացիների 60-70 տոկոսը հավի միս օգտագործում է շաբաթը 1անգամ 250-300 գրամ չափաբաժնով, ինչը նշանակում է, որ միջին հաշվով այդ մարդիկ օրական սպառում են 36-43 գրամ հավի միս։



«Շաբաթական 3-4 և ավելի անգամ հավի միս օգտագործում են հիմնականում առողջ ապրելակերպին հետևող, մարզասրահներ այցելող, իրենց մկանակազմին հետևող թե արական, թե իգական սեռի ներկայացուցիչները, որոնց համար շատ կարևոր է դյուրամարս մսի ընդունումը։ Նրանք մեծ քանակությամբ հավի կրծքամիս են օգտագործում»,-մանրամասնում է կենտրոնի ղեկավարը՝ ընդգծելով, որ արդյունքում այս մարդիկ հայտնվում են ամենառիսկային խմբում։

Ի՞նչու են հակաբիոտիկները հայտնվում հավի մսում, ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել նման մսի օգտագործումը

Հավի մսի շուկան աշխարհի տարբեր երկրներում ենթարկվում է կեղծիքների, օգտագործվում են տարբեր միջոցներ, օրինակ, հակաբիոտիկներ, որի մնացորդներն անցնում են սննդամթերքի մեջ։ Դրա մեծ չափով ու հաճախ օգտագործումը կարող է հանգեցնել օրինակ, ալերգիկ և տոքսիկ ռեակցիաների, հակամանրէային կայունության, ինչը սահմանափակում է հակաբիոտիկների ազդեցության սպեկտրը, և հետագա նպատակային, այսինքն հիվանդությունների բուժման համար կիրառման դեպքում նրանց ակտիվությունը կա՛մ նվազում է, կա՛մ իսպառ վերանում:

Հայաստանի ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը 2018-ին հետազոտություն է իրականացրել թռչնամսում առկա հակաբիոտիկների ռիսկի գնահատման վերաբերյալ։ Արդյունքում հետաքրքիր պատկեր է ստացվել։ Ամենառիսկային խմբում հայտնվել են առողջ ապրելակերպին հետևող, հատուկ սննդակարգ ունեցող մարդիկ, որոնք մյուսների համեմատ 7-8 անգամ ավելի շատ սպիտակ միս են սպառում, որն ավելի դյուրամարս է ու ավելի քիչ ճարպաթթուներ է պարունակում։

«Ռիսկերն առաջանում են այն մարդկանց մոտ, որոնք հաճախ ու մեծ քանակներով են օգտագործում տվյալ մթերքը»,-մանրամասնում է կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։

Որպեսզի թռչնի մսում առկա հակաբիոտիկները հնարավորինս քիչ ներթափանցեն մարդու օրգանիզմ, նա խորհուրդ է տալիս նախ մի քանի րոպե եռացնել միսը, առաջին ջուրը թափել, ապա նոր ջրով եփել կերակուրը։ Ըստ սննդագետի, ռիսկն այս պարագայում կկրճատվի մոտ 70 տոկոսով։

Կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ հայաստանցիների սպառած թռչնամսում հակաբիոտիկների քանակն այնպիսին չէ, որ կարող է առաջացնել առողջական խնդիրներ։ Ավելին, 2012-2013-ի համեմատ հակաբիոտիկների պարունակությունը էականորեն նվազել է թե ներմուծված, թե Հայաստանում արտադրված թռչնամսում։

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այս առումով վերապահում ունի։
«Մեր տնտեսությունները դեղորայքային հակաբիոտիկներն օգտագործում են չափի մեջ, կերային խթանիչներ ընդհանրապես չենք օգտագործում ի տարբերություն Ուկրաինայից ներկրվածի։ Սա միանշանակ եմ ասում ձեզ»,-ասում է նա։

Բոլոր այն տնտեսություններին, որոնք օգտագործում են հակաբիոտիկները հավերի աճի խթանման համար, սննդագետ Դավիթ Պիպոյանը հիասթափեցնում է. լրիվ հակառակը կարող է տեղի ունենալ։

«Կան հակաբիոտիկներ, որոնց կիրառումը կարող է նպաստել մետաբոլիզմը նվազեցնելուն, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մարմնի զանգվածի իջեցմանը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ թռչնաբուծություն ու անասնապահություն, ներդնել որակի վերահսկողության համակարգեր»,-նշում է նա։

Ներմուծված սառեցված հավն առավել շատ օգտագործվում է հանրային սննդի կետերում, իսկ այս կետերից սպառվող սննդի ծավալը վերջին տարիներին մեծացել է։



«Ես կողմ եմ խիստ պետական վերահսկողությանը, սակայն դա պետք է լինի արդար ու համարժեք թե՛ ներմուծողների, թե՛ արտադրողների նկատմամբ»,-ասում է կենտրոնի ղեկավարը։

Նրա խոսքով, Հայաստանի տարբեր թռչնաբուծարաններում արտադրված հավի մսի հետազոտությունները տարբեր արդյունքներ են պարզել։ Եղել է դեպք, երբ մի ընկերության արտադրանքում հակաբիոտիկ չեն գտել, հաջորդ անգամ մի քանի խախտում են հայտնաբերել։
Հակաբիոտիկները ճտերին տալիս են հիմնականում բուժման նպատակով։ Որպեսզի այդ ու այլ նյութեր դուրս գան օրգանիզմից հարկավոր է առնվազն 7 օր, այսինքն, սպանդի ենթարկելուց մեկ շաբաթ առաջ պետք է դադարեցնել թռչուններին հակաբիոտիկներ տալը։ Կախված հիվանդությունների տարածումից ճտերին նյութերը կարելի է տալ նաև մի քանի օրականից։

Կենտրոնի տնօրենի խոսքով, ամբողջ աշխարհն այսօր անցնում է բարեխիղճ արտադրական գործելակերպի, փաստաթղթավորման։

Ի դեպ, տնական հավը որպես որակի չափանիշ մատնացույց անողներին նա հիշեցնում է՝ տնական հավի միսը չի նշանակում առանց անտիբիոտիկների միս, քանի որ մարդն իր ընտանի թռչուններին կարող է բուժել, օրինակ, լևոմիցիտին տեսակի հակաբիոտիկով։

«Ինձ՝ որպես սննդագետի փոքր երեխա ունեցող ծնողները, քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ հարցնում են՝ կարո՞ղ ենք առանց հակաբիոտիկների մնացորդների հավ գնել։ Խոսքը ոչ թե հակաբիոտիկների թույլատրելի շեմը չգերազանցող, այլ առանց հակաբիոտիկների մնացորդների թռչնամսի մասին է։ Պետք է հիասթափեցնեմ նրանց։ 21-րդ դարում Հայաստանում շատ դժվար է գտնել առանց հակաբիոտիկների մնացորդների հավի միս»,-ասում է Պիպոյանն ու հայաստանյան թռչնաբույծներին մատնացույց անում առկա պահանջարկն ու գրեթե բացակայող առաջարկը։

Ի դեպ, նա համոզված է՝ Հայաստանում ոչ բոլոր տնտեսվարողները գիտեն, թե որ հակաբիոտիկներն են թույլատրելի, որոնք՝ ոչ անասնաբուժական պրակտիկայում կիրառելու համար։ Օրինակ, նիտրոֆուրանտոինի կիրառումը բավականին երկար ժամանակ արգելված է, սակայն առանձին հանդիպումների, հարցումների, քննարկումների ժամանակ տնտեսվարողները հրապարակային կերպով հայտնում են, որ նման պրեպարատ են օգտագործում, ինչը նշանակում է, որ նրանք չեն թաքցնում ու հրապարակայնորեն խոսում են արգելված միջոցների օգտագործման մասին։

Վերջին երեք տարում թռչնամսում հակաբիոտիկների, հորմոնների կամ այլ մնացորդային նյութերի քանակների և այլ վնասակար նյութերի հայտնաբերման ուղղությամբ կատարված քայլերի ու արդյունքների մասին Panorama.am-ը գրավոր հարցում է ուղղել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։ ՍԱՏՄ-ից 30 օր ժամանակ են խնդրել, քանի որ պատասխանի համար հարկավոր է լրացուցիչ աշխատանք։

Ի՞նչ են պարզել ԶԼՄ-ների պատվիրած փորձաքննությունները

Լրատվամիջոցները, որոնք հետևողական կերպով լուսաբանում են սննդի անվտանգության խնդիրները, երբեմն որպես սպառող գնում են իրականացնում, արտադրանքը ծածկագրում, հանձնում լոբորատորիա՝ անկախ փորձաքննության համար։

Օրինակ, 2017 թվականին «Հետք»-ը փորձաքննության էր հանձնել տեղական արտադրության հավի մսեր։

Փորձաքննված տեղական հավի 7 նմուշից միայն 3 են համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 4-ի մեջ հայտաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է։

Սահմանված նորմերին համապատասխանող արտադրանքներից մեկն էլ «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ»-ի պաղեցված հավի դոշն էր։ Լրատվամիջոցն արձանագրել էր, որ այն պիտանի է սննդում օգտագործելու համար։

Մինչ այդ փորձաքննվել էր ներկրված սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն էին համապատասխանել սահմանված նորմերին։

2019-ին «Սուր անկյուն»-ը  փորձաքննություն էր հանձնել ներմուծված թռչնամիս, արդյունքում թռչնամսում հայտնաբերվել էին հորմոններ, որոնց մեծ քանակությունը մարդու օրգանիզմում առաջացնում են մի շարք փոփոխություններ՝ այդ թվում ալերգիկ, դիմադրողականության անկում, կարող են լինել քաղցկեղածին։ Այս առումով առավել խոցելի խումբ են երեխաները։

Ի դեպ, կան տարածված խոսակցություններ, որ սառեցված հավը ներմուծվում  է Հայաստան, հալեցվում, ապա տեղականի անվան տակ վաճառվում։ Panorama.am-ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ նման դեպքեր չեն արձանագրվել։

Ի՞նչ է արձանագրել Սննդամթերքի անվտագության տեսչական մարմինը

Սննդի անվտանգության պետական վերահսկող մարմինը վերջին երեք տարիներին թռչնամսի արտադրության ոլորտում իրականացրել է ստուգումներ հետևյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ՝ «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան» ՓԲԸ, «Միքայել Ղևոնդյան» Ա/Ձ, «Արգո» ՍՊԸ, «Արամայիս Գրիգորյան» Ա/Ձ, «Ձեզ համար» ՍՊԸ, «Պապ Ենգոյան» Ա/Ձ, «Սուրեն Գրեյան» Ա/Ձ, «Պատվական Թորոսյան» Ա/Ձ, «Դավիթ Մանուկյան Վաչագանի» Ա/Ձ, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ, «Հագա» ՍՊԸ, «Նավասարդ-ագրո» ՍՊԸ, «Կորյուն Մարգարյան» Ա/Ձ, «Ագրո-Բիո–պրոդուկտ» ՍՊԸ, «Սյունիքի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ, «Կանչ-այգի» ՓԲԸ, «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ, «Արամուս» ՍՊԸ, «Գնթունիք» ՍՊԸ, «Շիրառ» ՍՊԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ։ Սրանցից մի քանիսը 2022-ին կրկին ստուգվելու են։

Panorama.am-ը ՍԱՏՄ-ին ուղղված գրավոր հարցման մեջ խնդրել էր մանրամասնել, թե ստուգումների արդյունքում ո՞ր ընկերությունում ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել։ Վերահսկող մարմինը 30-օրյա ժամկետ է խնդրել լրացուցիչ աշխատանք իրականացնելու համար։

Տեսչական մարմինը միաժամանակ նշել է, որ ընդհանուր առմամբ արձանագրվել են հետևյալ բնույթի խախտումներ՝
• տնտեսավարող սուբյեկտի աշխատակիցները ստուգումն ընդգրկող ժամանակահատվածում ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննության կամ խախտված է եղել բժշկական զննության պարբերականությունը։
• սպանդանոցային ծագում ունեցող մթերքը և հումքը, տեղափոխող փոխադրամիջոցները չեն ունեցել սանիտարական անձնագրեր:

Թռչնամսի շուկան շարունակելու է մնալ Panorama.am-ի ուշադրության կենտրոնում։ Պետական վերահսկող մարմնից պատասխանները ստանալուն պես դրական ու բացասական վարքով աչքի ընկած տնտեսվարողներիի մասին ավելի հասցեական տեղեկատվություն  կհրապարակենք։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին»,-լրագրողների հետ զրույցում ասյօր հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}