Ինքնամեկուսացման ժամկետը նվազեցվում է
«Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել:
Նախարարությունից հայտնում են, որ նոր փոփոխությունների համաձայն ՝ Հայաստանի Հանրապետությունում ամբողջական պատվաստված անձանց ինքնամեկուսացման ժամկետը 14 օրից նվազեցվում է 7օրացուցային օրվա, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օրացուցային օրվա։ ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված` 7-րդ օրը չպատվաստված անձինք, իրենց նախաձեռնությամբ, կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:
Օդանավակայանում թույլատրվում է դիմավորողների մուտքը ժամանման սրահ` խստորեն պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները: Սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանային անցման կետերում և օդանավակայանների փակ տարածքներում ուղևորահոսքը կառավարելու կամ մարդկային (այդ թվում՝ դիմավորողների) կուտակումներից խուսափելու համար ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարող են կիրառել անձանց տեղաշարժի սահմանափակման կամ կանոնակարգման միջոցառումներ։
Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից և տարածվում են նաև որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին