Կրծքի կաթում հայտնաբերվել են մայրական կենսունակ բջիջներ
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կրծքի կաթը պարունակում է կենսունակ մայրական բջիջներ: Դրանք կարևոր դեր են խաղում ոչ միայն կրծքով կերակրվող երեխայի իմունիտետի զարգացման, այլև կրծքագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձևերի զարգացման գործում: Ուսումնասիրության արդյունքները հրապարակել է Nature Communications-ը։
Քեմբրիջի համալսարանի հետազոտող Ալեսիա-Ջեյն Թվիգերը նշել է, որ ազդանշանային մոլեկուլներ, ներառյալ ԴՆԹ-ի շղթաներ, կարող են առկա լինել կաթում և ազդել մարսողական համակարգի և նորածինների այլ օրգանների վրա:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ մոր կաթում կան բազմաթիվ կենդանի բջիջներ, որոնք արտադրում են հորմոններ և այլ մոլեկուլային միացություններ։ Նախկինում ենթադրվում էր, որ կաթում միայն կաթնագեղձերի մահացած բջիջներ են:
Հայտնաբերված կենդանի բջիջները կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի բջիջները նման են կաթնագեղձի բջիջներին, իսկ երկրորդ խմբում իմունային համակարգի տարբեր բաղադրիչներ կան։ Թե՛ դրանք, թե՛ մյուսները կարևոր դեր են խաղում երեխաների միկրոֆլորայի և իմունիտետի ձևավորման գործում, նշում են գիտնականները։
Բայց միևնույն ժամանակ նման բջիջները կարող են կապված լինել կրծքագեղձի քաղցկեղի ամենաագրեսիվ ձևերի հետ։ Խոսքն այնպիսի ուռուցքների մասին է, որոնք մետաստազներ են տալիս կնոջ այլ օրգաններում։
Գիտնականները կարծում են, որ այս հետազոտությունը, ինչպես նաև դրան հաջորդող մյուս հետազոտությունները, կօգնեն ստեղծել կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին