ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ բողոքող 5 քաղաքացի բերման է ենթարկվել
Երևանի Հանրապետության հրապարակում ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ը բերման են ենթարկվել։
Panorama.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ կազմվել է արձանագրություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։
Ոստիկանությունից նաև տեղեկացրեցին, որ տուգանային հրապարակ է տեղափոխվել 3 ավտոմեքենա։
Հարակից հրապարակումներ`
- Ես որևէ մեկից ակնկալիք չունեմ, ուղղակի իմ անհամաձայնությունն եմ հայտնում. ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդ
- Ոստիկանները բերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդներին