Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 1 մլրդ եվրոյի ավանդ է ներդրել Թուրքիայի ԿԲ-ում
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 2022-ի հունվարին փուլ առ փուլ Թուրքիայի Կենտրոնական բանկում 1 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ավանդ է ներդրել: Վերջն փոխանցումն իրականացվել է հունվարի 27-ին: Նշվում է, որ ավանդի վերադարձի ժամկետը սահմանվել է 6 ամիս, գրում է Էրմենիհաբերը։
Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ հայտարարվել էր Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ կնքելիք 1մլրդ եվրոյի (1.14մլրդ դոլար) արժույթի փոխանակման՝ սվոփ համաձայնագրի մասին:
Արժութային պահուստները բալանսավորելու նպատակով Թուրքիայի Կենտրոնական բանկը վերջերս նման համաձայնագրեր է կնքել այլ երկրների Կենտրոնական բանկերի հետ (28մլրդ դոլար): Նշենք, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի միջազգային պահուստներն անցյալ ամիս 55 մլրդ դոլարով նվազել են, ինչը 2002 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին