Աշոտյան. Սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Իշխող ոհմակը երեկ հրապարակեց Հայաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը։
Համաձայն եմ, որ ստեղծված իրավիճակում բացարձակ կապ չունի, թե ով է լինելու այն, քանզի փաստացի կատարելու է Նիկոլի հանձնարարականները, այդ թվում՝ դավաճանական հայ-թուրքական և հայ ադրբեջանական ուղղություններով։
Այդ մարդը՝ Վահագն Խաչատրյանը, երկար տարիներ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից էր, և ինչպես առաջին նախագահի որոշ այլ թիմակիցներ՝ Ջհանգիրյան, Կարապետյան և այլն, թռավ նրա վրայից։
7 ամիս առաջ Տեր-Պետրոսյանը այդ բոլոր թռնողների մասին խոսելիս ասաց. առնետավազք է։
Ուստի, սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս»։
Հիշեցնենք՝ երեկ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցը։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն քննարկել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը
- Ո՞վ կա ՀԱԿ-ի ցուցակում. Առնետավազքին չմասնակցածները