Դուք գալիս եք Եռաբլուր ծիտիկ դնելու համա՞ր.Զոհվածի քույրը՝ ՔՊ պատգամավորներին
«Այդքան ուժ ունե՞ք՝ եկեք նայեք զոհվածների ծնողների աչքերի մեջ… Շքախմբով անցնում եք, ծնողներին հրում մի կողմ»,-դիմելով ՔՊ-ին՝ հայտարարեց ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Արցախյան երկու պատերազմների մասնակից Գոհար Խանումյանը՝ Տիգրան Խանումյանի քույրը, ով զոհվել է նոյեմբերի 9-ին պատերազմի վերջին օրը:
Նա հայտնեց, որ հանդիպում է պահանջում ԱԺ ղեկավարության հետ և պահանջելու է, որ Լուսինե Բադալյանի վարքը քննի ԱԺ էթիկայի հանձնաժողովը, պարզելու համար, թե նման պահվածքն արդյո՞ք հարիր էր ԱԺ պատգամավորին:
Շեշտելով, որ ՔՊ բոլոր պատվիրակությունները նման պահվածք ունեն Գոհար Խանումյանն ասաց. «Դուք գալիս եք Եռաբլուր ծիտիկ դնելու համա՞ր»:
Նա անթուլատրելի համարեց նաև այն երևույթը, երբ ՔՊ պատվիրակությունների բոլոր այցերի ժամանակ զոհվածների ծնողներին փակում են մի անկյունում, որպեսզի իրենք անխոչընդոտ անցնեն:
Խանումյանը հիշեցրեց, որ հունվարի 28-ին ականատես են եղել մի դրվագի, երբ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, կանգնած Եռաբլուրի մուտքի մոտ, որտեղ մինչև վերջերս հուղարկավորություն է կատարվում, և զոհվածների ծնողներն իրենց զավակներին հրաժեշտ են տալիս, ջերմորեն ծիծաղել է:
Նա հայտնեց, որ Եռաբլուրում Լուսինե Բադալյանի և ՔՊ-ական մյուս պատգամավորների պահվածքների այդչափ քննարկումներից հետո էլ մինչև նախորդ օրն այդ անձից որևէ հայտարարություն չի լսել, որում նա ցավ հայտներ կատարված համար և միայն այսօր է իմացել, որ նա հայտարարություն է տարածել՝ ասելով, որ իրեն գաղտնի նկարահանել են, և ինքն ընդամենը մի ծիծաղելի պատմություն է հիշել և ջերմորեն ժպտացել է:
«Նրա կուսակիցներից շատերը Եռաբլուրում էին գտնվում պատահական՝ չգիտակցելով, թե որտեղ են գտնվում, չզգալով պահի լրջությունը»,-հայտնեց Խանումյանը և հավելեց, որ Եռաբլուրում տեսել է բազմաթիվ դպրոցականների, որոնք հարազատներ չունեն և այցելելուց հետո վերափոխված են դուրս գալիս այնտեղից, իսկ ԱԺ իշխող քաղաքական ուժն իրե թույլ է տալիս նման պահվածք:
Գոհար Խանումյանի խոսքով՝ ցանկացած անհարգալի պահվածք, որը կդրսևորվի Եռաբլուրում մեր հերոսների նկատմամբ, պետք է պատզժվի օրենսդրական կամ այլ միջոցներով և արգելվի ծիծաղելով, կամ ծամոն ծամելով Եռաբլուր բարձրանալը:
Հարակից հրապարակումներ`
- Լուլուի «ներողությունը»
- Լուսինե Բադալյանը Գեղամ Մանուկյանին հիշեցրել է Տիգրանակերտում միասին անցկացրած գիշերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին