Եգիպտոսում հնագետները 30 մումիա են հայտնաբերել
Եգիպտոսի Ասուան քաղաքում հնագետները հայտնաբերել են հին ընտանեկան դամբարանի մուտքը, որը գտնվել է հրդեհից այրված շենքում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Live Science-ը։
Ներսում փորձագետները հայտնաբերել են տարբեր տարիքի 30 մումիա, այդ թվում՝ արթրիտով հիվանդ մի քանի տարեցների, ինչպես նաև երեխաների և նորածնի։
Թեև հետազոտողները դեռ չեն թվագրել գերեզմանը, նրանք կասկածում են, որ մի ընտանիք դարեր շարունակ թաղել է իր մահացածներին:
Ըստ Միլանի համալսարանի պրոֆեսոր, եգիպտագետ և պեղումների ղեկավար Պատրիցիա Պյաչենտինիի, թաղումները, ամենայն հավանականությամբ, կատարվել են Պտղոմեոսյան և հռոմեական ժամանակաշրջաններում՝ մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 2-րդ կամ 3-րդ դարերը:
Եթե շատ այլ դամբարաններ ստորգետնյա էին կամ փորված ժայռոտ բլուրների մեջ, այս մեկը եզակի է նրանով, որ գտնվում է ավելի մեծ վերգետնյա կառույցի ներսում: Ինչի պատճառով այս նեկրոպոլիսը, հավանաբար, օգտագործվում էր զոհաբերությունների համար:
Հնագետները շենքի պատերին կրակի հետքեր են հայտնաբերել։ Դրանք կարող էին թողած լինել ծեսը կատարողները կամ գերեզման կողոպտողները։ Սակայն հնագետները հավելյալ ապացույցներ են գտել, որ այստեղ ծեսեր են կատարվել։ Ներսում հայտնաբերվել են կենդանիների ոսկորներ, բույսերի մնացորդներ, մրգեր, ծաղկամանի բեկորներ, վզնոց և այլ իրեր։
Պեղումների ղեկավարը նշել է, որ դեռ պետք է վերլուծեն գտածոները՝ պարզելու դրանց տարիքը և այլ մանրամասներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին