Եռաբլուր ՔՊ-ի այցելելու խորհուրդը հետևյալն էր. «Մենք թաղել ենք բանակը և գնում ենք նրա գերեզմանին».Էդգար Ղազարյան
«Նիկոլ Փաշինյանին ոստիկանությունն է հետաքրքիր, ոչ թե բանակը»,- «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի օրվան նվիրված միջոցառում տեղի չի ունեցել և Փաշինյանն էլ «հիվանդացել» էր կորոնավիրուսով:
Բանախոսը նկատեց, որ դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցում է ոստիկանության օրվա տոնակատարություններին և առանձին «շուք» հաղորդում դրանց:
Ղազարյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանին անմիջականորեն ենթակա երկու ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Բանակի օրվա կապակցությամբ ուղերձ չեն հղել, ինչն արվում էր նախկինում կազմակերպվող միջոցառումների ժամանակ, երբ դրանց ղեկավարները նաև նստած էին լինում միջոցառումների նախագահությունում:
«Ակնհայտ է, որ ոչ թե 2-3 պաշտոնյայի հիվանդության պատճառով էր այդ ամենը, այլ կազմակերպված հրահանգ է իջեցվել, որ որևէ մեկը կարևորություն չտան Հունվարի 28-ին»,- ասաց նա:
Ըստ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի՝ իրականությանը չի համապատասխանում նաև այն հայտարարությունը, թե իբր հետաձգվել են ՀՀ Զինված ուժերի ստեղծման օրվա միջոցառումները՝ հիմնավորելով, որ նման միջոցառումների հրավերները նախապես են ուղարկվում և կասկածեց, որ նման նախապատրաստությունը արվել է ընդհանրապես:
«Ակնհայտ է, որ այն կրել է կազմակերպված բնույթ, որպեսզի նսեմացվի բանակի նշանակությունը, դերը մեր կյանքում»,- ասաց Էդգար Ղազարյանը և, նկատելով, որ, չնայած պարտությանը, մեծ թվով զինծառայողներ են զոհվել, սխրանքներ են գործել մարտի դաշտերում և միակ միջոցառումը Եռաբլուր կատարած խայտառակ այցն է եղել, հավելեց. «Եռաբլուր ՔՊ-ի այցելելու խորհուրդն ինձ համար հետևյալն էր. «Մենք թաղել ենք բանակը և գնում ենք նրա գերեզմանին»:
Բանախոսը գտնում է, որ իրականում բանակը խառնել է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը, քանի որ երկիրը տանելով պատերազմի, նա հույս ուներ, որ Ադրբեջանը բլից-կրիգով շուտ կհասներ հաղթանակի և ինքը կկարողանար ստորագրել կապիտուլյացիոն փաստաթուղթը, բայց այդպես չեղավ:
Ըստ Ղազարյանի՝ 44-օրյա պատերազմում բեկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ և կազմակերպեց տխրահռչակ օպերացիան, որի ձախողումից հետո ադրբեջանաթուրքական ագրեսիային պատշաճ տրվող դիմադրությունը կոտրվեց, ինչի արդյունքում եղավ նման ելքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան