Ընդդիմադիր կուսակցապետը վարկանիշային մրցապայքարում առաջ է անցել Էրդողանից
Թուրքական «Gezici» հետազոտական կենտրոնը հրապարակել է հունվարի 15-20-ը կատարած սոցհարցման ամփոփ արդյունքները։ Սոցհարցումն իրականացվել է Թուքրիայի 12 նահանգի 420 քաղաքացիների շրջանում։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Հարցին, թե «առաջիկա ընտրությունների ժամանակ ձեր քվեն ո՞ր կուսակցության օգտին կտաք», մարդկանց 31.3 տոկոսն ասել է, որ իր ձայնը կտա Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցությանը»։ Իսկ 27.2 տոկոսը դրական պատասխան է տվել ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարած «Ժողովրդահանրապետական կուսակցության» օգտին։
Իսկ այն հարցին, թե «ո՞ւմ կտաք ձեր ձայնը, եթե 2-րդ փուլ լինի ու մրցակցեն թեկնածուներ Էրդողանը և Քըլըչդարօղլուն», հարցվածների 41.2 տոկոսը բանավոր քվեարկել է Էրդողանի, իսկ 43.7 տոկոսը՝ Քըլըչդարօղլուի օգտին։
Այսպիսով ընդդիմադիր կուսակցապետը՝ Քեմալ Քըլըչդարօղլուն, վարկանիշային մրցապայքարում 2 տոկոսային կետով առաջ է անցել Ռեջեփ Էրդողանից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին