ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Հանրապետության հրապարակից բերման ենթարկված վարորդների հետ
ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին բերման ենթարկելու հետ կապված` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանություն։
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև այց արդյունքների հիման վրա` ըստ առանձին դեպքերի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Հանրապետության հրապարակում ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ը բերման էին ենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
- ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ բողոքող 5 քաղաքացի բերման է ենթարկվել
- Ես որևէ մեկից ակնկալիք չունեմ, ուղղակի իմ անհամաձայնությունն եմ հայտնում. ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդ
- Ոստիկանները բերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան