Մոսկվայում միգրանտների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Մոսկվայի հարավային շրջանում միգրանտների միջև, հավանաբար Տաջիկստանից, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ոստիկանության բաժանմունք են տեղափոխվել 66 ենթադրյալ իրավախախտներ: Նշվում է, որ կիրառվել է տրավմատիկ տեսակի զենք։ ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմնից։
Ընդհանուր առմամբ, կռվին ներգրավվել է 15 մարդ, սակայն կոնֆլիկտին մասնակցելու կասկածանքով ոստիկանություն է տեղափոխվել 66 մարդ:
Քրեական գործ է հարուցվել զենքի կիրառմամբ խուլիգանության հոդվածով։
Ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ոստիկանները դադարեցրել են սկսված վիճաբանությունը։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել հունվարի 29-ին։ Գերատեսչությունում նշել են, որ վեճը ծագել է կենցաղային հիմքի վրա։ Ձերբակալվածները ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան