Երեկ «նախկինների» կողքին էին, իսկ այսօր՝ «նախկիններին» մերժողներն ու նրանց թողածն ավերողները․ Սենոր Հասրաթյան
Պահեստազորի գնդապետ,Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Արդեն ատում եմ «նախկին» բառը...
Ատում եմ, որովհետև այն օգտագործում, իսկ գուցե նաև շահարկում են տեղի-անտեղի...
Օգտագործողներն ու շահարկողներն էլ հիմնականում նրանք են, ովքեր երեկ «նախկինների» կողքին էին, իսկ այսօր՝ «նախկիններին» մերժողներն ու նրանց թողածն ավերողները... Ցավալի է, որ մենք այդպես էլ չհասկացանք, թե որտեղից է սկսվում նորը...
Մոտ 10 տարի առաջ՝ 2012-ի մայիսին, Ստեփանակերտի թիվ 1 հրապարակում մենք և՜ «նախկին» էինք, և՜ նորը...»