Ստամբուլի օդանավակայանը 2021-ին ամենածանրաբեռնվածն է եղել
Ստամբուլի օդանավակայանը ճանաչվել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը 2021 թվականին. այն սպասարկել է գրեթե 37 միլիոն (36 988 563) ուղևորի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է Օդանավակայանների միջազգային խորհրդի (ACI) Եվրոպայի տարեկան զեկույցում։
Զեկույցի համաձայն, անցյալ տարի մայրցամաքի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 37 տոկոսով, մինչդեռ 2020 թվականին համաճարակի ֆոնին այս ցուցանիշը 2019 թվականի համեմատ նվազել էր 59 տոկոսով։
ACI Europe-ի տվյալներով, 2021 թվականին ամենամեծ թվով ուղևորներ սպասարկել են Թուրքիայի և Ռուսաստանի օդանավակայանները։
Ծանրաբեռնվածության առումով երկրորդ տեղում Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանն է՝ 30 միլիոն 943 հազար 456 ուղևորով, երրորդում՝ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանը՝ 26 միլիոն 201 հազար 698 ուղևորով, չորրորդում՝ Ամստերդամի «Սխիպոլ» օդանավակայանը, հինգերորդում՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը։
Չնայած համաճարակի պատճառով սահմանափակումներին՝ Ստամբուլի օդանավակայանը նաև 2020 թվականին ուղևորների թվով առաջին տեղն էր զբաղեցրել եվրոպական օդանավակայանների շարքում։ Դիտարկվող ժամանակահատվածում Թուրքիայի մայրաքաղաքի օդային նավահանգիստը սպասարկել էր 23,4 միլիոն ուղևորի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին