Տիգրան Աբրահամյան. Արդյունավետ ծառայության իրականացման համար պետք է գնալ արմատական լուծումների տարբերակով
ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Սահմանային անվտանգության ապահովման և արդյունավետ ծառայության իրականացման համար պետք է գնալ արմատական լուծումների տարբերակով։
Սահմանի պահպանության/պաշտպանության այն մոդելները, որոնք եղել են մինչև 44-օրյա պատերազմը, այս պայմաններում կա՛մ չեն աշխատելու կա՛մ գործելու են խիստ անարդյունավետ։
Սահմանային անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը վրան/տնակ/քարե կացարան դիսկուրսը չէ, այլ այն, թե մարտական հերթապահության կրման, պաշտպանության անցնելիս, հակահարձակվողական կամ հարձակվողական գործողություն իրականացնելիս ինչպիսի՞ ելակետային հնարավորություն ունես, ինչպե՞ս ես ապահովում մարտական հենակետի մարտի ընթացքը՝ հետախուզությունից, ենթակառուցվածքներից մինչև թիկունքային ապահովում, անվտանգ տեղաշարժեր և այլն։
Մոդելային, գաղափարական առումով այսօրվա ընտրված ճանապարհը սխալ է, իսկ փոփոխություններն իներցիոն»։
Հարակից հրապարակումներ`
- Պարույրն ու Հայկազը զոհվեցին Հադրութի ուղղությամբ ծավալված մարտերում․ Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Նոյեմբերին պայմանագրային զինծառայողն անհետ կորել է, ՊՆ-ն թաքցրել է
- Տիգրան Աբրահամյան. Հարավային Կովկասում կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել
- Տիգրան Աբրահամյան. Թուրքիայի ախորժակը շատ վաղուց Հարավային Կովկասով չի սահմանափակվում
- Պապիկյանը բավականին տարօրինակ վարքագիծ էր դրսևորում. Տիգրան Աբրահամյան
- Զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալն արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանցիներն անարգելք ելումուտ են անում ՀՀ սուվերեն տարածք. Տիգրան Աբրահամյան
- Ալիևը հարցազրույց է տվել, որտեղ բավականին երկար խոսել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն այսօր ակտիվացել է ՀՀ արևելյան սահմանագծի ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան