Ես որևէ մեկից ակնկալիք չունեմ, ուղղակի իմ անհամաձայնությունն եմ հայտնում. ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդ
«Ես որևէ մեկից ակնկալիք չունեմ, ոչ էլ հանդիպում եմ պահանջում։ Ուղղակի ես իմ անհամաձայնությունն եմ հայտնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետության հրապարակում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից Սևան Պետրոսյանը:
Օրինակի համար նա նշեց, որ եթե նախկինում իր մեքենայի համար ԱՊՊԱ վճարը տարեկան կազմել է 31 հազար դրամ, նոր օրենքով, եթե վթար չի ունենում, թանկանում է 3 հազար դրամով: Եթե վթարը լինում է իր մեղքով և հարվածում է շատ թանկարժեք մեքենայի, վճարը 300 տոկոսով թանկանում է։
«Սա է մեր դժգոհությունը»,- ասաց վարորդը։
Նա նաև տեղեկացրեց, որ ոստիկանները բողոքի ակցիա իրականացնելու համար արձանագրություն կազմեցին՝ որպես պատճառ նշելով «անհարկի երթևեկությունը»:
«Ոստիկանն ասաց, որ 5 հազար դրամ է տուգանքը, բայց ես բողոքարկելու եմ, քանի որ համաձայն չեմ»,-ասաց Սևանը:
Հիշեցնենք, որ վարորդներն այսօր մեքենաներով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում: Ոստիկանները կանգնեցրել են նրանց, բերման են ենթարկել մի քանի վարորդի, հատուկ տարհանման ծառայության մեքենանարով բողոքող վարորդների մեքենաները հեռացրել հրապարակից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան