Իրան-Ռուսաստան-Չինաստան զորավարժությունների ուղերձն է՝ տարածաշրջանում անվտանգության հաստատում. Ծովակալ Իրանի
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ընդգծել է, որ Իրան-Ռուսաստան-Չինաստան զորավարժությունների ուղերձը տարածաշրջանում անվտանգության հաստատումն է։ Այս մասին գրում է parstoday.com-ը։
«Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի վերջին զորավարժությունները տարածաշրջանի երկրներին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության երդվյալ թշնամիների հասկացրեց, որ անկախ երկրները կարող են միասին աշխատել՝ ապահովելու նոր մոդել, որում իրենց գործողությունները հիմնված են անվտանգության վրա և դա ծովային անվտանգությունն է, որը հանգեցնում է համաշխարհային խաղաղության»,- ասել է ծովակալ Շահրամ Իրանին։
Նրա խոքով, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունների առանձնահատկությունն այն էր, որ երեք տարբեր ոճեր ունեցող երեք երկրները համախմբվել են գործառույթների և տեխնիկայի ոլորտում, որոնք ոչ մի նմանը չունեն միմյանց և երեքն էլ իրենց նվաճումները ցուցադրեցին»:
«Մենք կարող ենք ապավինելով մեր ներքին հնարավորություններին՝ տարածաշրջանում անվտանգություն հաստատել և այդպիսով խաղաղություն և անվտանգություն ապահովել մեր ժողովրդի համար»,- հայտարարել է ծովակալ Իրանին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին