Ճակնդեղն ու ֆուտբոլը
Համաձայն հետազոտությունների, ճակնդեղը ցուցված է այն ֆուտբոլիստներին, ովքեր ցանկանում են բարելավել մարզական վիճակը արյան հոսքի արագացման միջոցով: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Կանզասի համալսարանի գիտնական Դեյվիդ Պուլն ապացուցել է, որ ճակնդեղի հյութը մեծացնում է արյան հոսքը դեպի մկանային մանրաթելեր, որոնք էլ անհրաժեշտ են ֆուտբոլիստին արագ վազելու համար:
Բանն այն է, որ բազուկը պարունակում է ազոտական թթու, որը բարելավում է մկաները վարժանքի ժամանակ: 70 մլ ճակնդեղը պարունակում է նույնքան ազոտական թթվի աղ, որքան 100 գրամ սպանախը: Օրգանիզմում այն վերածվում է ազոտի օքսիդի, որը լայնացնում է արյունատար անոթները, համաձայն ուսումնասիրությունների ճակնդեղի հյութը արյան հոսքը դեպի մկանային մանրաթելեր ավելացնում է 38%-ով:
Բացի այդ, այն պայքարում է թթվայնության բարձրացման դեմ, մաքրում է արյունը, բուժում անեմիան՝ շնորհիվ արյան կարմիր գնդիկների արտադրության: Այն պարունակում է կալիում, մագնիում, երկաթ ու այլ վիտամիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին