Իլհամ Ալիևը տարիներ շարունակ ծնկի է եկած եղել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջ. Արմինե Ադիբեկյան
«Հարցազրույցում Սերժ Սարգսյանի հնչեցրած թեզերից ամենակարևորն այն էր, որ հայկական կողմի դիրքերն այնքան ամուր ու պինդ էին, որ հայկական կողմն ի վիճակի էր օրակարգ ձևավորել և միջազգային հանրության կողմից ընկալվում էր որպես կառուցողական»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց միջազգայանգետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի վերջին ասուլիսին:
Բանախոսը նկատեց, որ Սերժ Սարգսյանը փաստում է, որ նախկինում ապակառուցողականի և պարտադրվողի դիրքում միշտ Ադրբեջանն է եղել:
«Դրանից մենք հետևություն ենք անում, որ տարիներ շարունակ Իլհամ Ալիևն էր ծուռ վզով կարգադրանքներ կատարում և նա էր պարտադրվողի և հրահանգ կատարողի դիրքում»,-շեշտեց Ադիբեկյանը և այդ իրողությամբ բացատրեց Ալիևի այսօրվա ագրեսիվ պահվածքը, երբ պարբերաբար բռունցք է թափ տալիս՝ պնդելով, որ նա հաղթահարել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, այլ ոչ թե ծնկի եղած Նիկոլ Փաշինյանին:
Միջազգայնագետի խոսքով՝ Իլհամ Ալիևը տարիներ շարունակ ծնկի է եկած եղել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջ և բանակցային ողջ գործընթացն միտված է եղել հիմնահարցի խաղաղ ճանապարհով լուծմանը, տարածաշրջանում խաղաղության երաշխիքների ստեղծմանը, Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցմանը և դրա իրավականորեն ամրապնդմանը:
Ադիբեկյանը նշեց, որ նախկինում եղել է բանակցային գործընթաց, որում եթե նույնիսկ առաջընթաց չի արձանագրվել, բայց պատերազմ չի եղել, տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ու անսասան սահմաններ են եղել, եղել է Արցախ, որը մտածում էր տնտեսական հարցեի մասին, իսկ հիմա վերջինս լուծում է միայն գոյատևման խնդիրը:
«Այսօր այս ամենից զրկված ենք և Փաշինյանը փորձում է իր սեփական ձախողումները բարդել Սերժ Սարգսյանի վրա և իրեն բնորոշ մանիպուլյատիվ միջոցներով փորձում է ցույց տալ, թե ինչ սարսափելի ժառանգություն է թողել Սարգսյանը և այդ ամբողջ բանակցային գործընթացն այնքան իրեն դուր չեկավ, որ նա որոշեց հրաժարվել դրանից և իրենն անել, որի արդյունքում ունենք այօրվա իրավիճակը»,-նկատեց միջազգայնագետը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի համար լավ է, քանի որ նրա ընտանիքի ֆինանսական վիճակը լավացել է և նա շատ գոհ է տեղի ունեցածից:
«Մարդ եկավ քանդեց ամեն ինչ, ոչինչ չկառուցեց ու չի էլ պատրաստվում կառուցել, մի բան էլ իր վանդալիզմի արդյուքները փորձում է վերագրել մարդկանց, որոնք տարիներ շարունակ կառուցել են»,-ասաց Ադիբեկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը ներկայացրեց բոլոր ուղղությունները, որոնք կարող էին օգնել այս իշխանությանը չմտնել վտանգավոր ճանապարհի մեջ. Զաքարյան
- Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք
- Ո՞նց կարելի է հակամարտող երկրի ղեկավարին բնութագրել կառուցողական․ Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես բոլոր փաստաթղթերը կհրապարակեմ
- Սուտ է, որ տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Սերժ Սարգսյան. Ես իմ ձեռքի տակ ունեմ համանախագահների բոլոր առաջարկությունները
- Սերժ Սարգսյան. Դեռևս կան հնարավորություններ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին