Իրավունք 13:17 01/02/2022 Հայաստան

Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ԱԱԾ-ն հետաքրքրություն է ցուցաբերել ամիսներ առաջ՝ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ԱԱԾ-ն առանձնահատուկ հետաքրքրություն սկսել է ցուցաբերել դեռեւս ամիսներ առաջ, երբ կալանավորել է Նիկոլ Փաշինյանի աջակցին՝ ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերելու համար։ Ընդ որում, այդ որոշումը կայացվել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների գործով։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նվեր Մկրտչյանի նկատմամբ նախաքննական մարմինը որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ գործը դատարան ուղարկվելուց հետո Մկրտչյանը չի ներկայացել դատական նիստերին՝ ցուցաբերելով ոչ պատշաճ վարքագիծ։ Հենց այդ հանգամանքն էլ հիմք է հանդիսացել, որ ամբաստանյալի ոչ պատշաճ վարքագիծը զսպելու նպատակով դատարանը՝ դատավոր Բ. Բախշիյանի նախագահությամբ, փոփոխի ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և կալանավորելու որոշում կայացնի։ Հետագայում, երբ արդեն ռիսկերը չեզոքացել են, դատարանը նորից վերանայել է ամբաստանյալի խափանման միջոցը՝ այս անգամ կիրառելով գրավը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն փորձել է հիմքեր պեղել դատավորի նկատմամբ հետապնդում հարուցելու համար, իսկ ահա Աշոտ Մինասյանի կալանավորումը վերանայելուց հետո նոր թափով են լծվել գործին։ Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է՝ դատավոր Բորիս Բախշիյանը, գործի դատաքննության նախապատրաստման փուլում, քննության առնելով «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթ»-ի խափանման միջոցի հարցը, որոշում է կայացրել կալանավորումը գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։

Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նախաքննության ընթացքում Մինասյանի նկատմամբ կալանավորումը կիրառվել էր դատախազաքննչական մարմինների մեկ տարվա «համառ» փորձերից հետո՝ դեռևս մեկ տարի առաջ ներկայացված միջնորդության հիման վրա՝ Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման, իշխանության զավթման և ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, մինչդեռ այդ գործն արդեն կարճվել է եւ Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել միայն ապօրինի զենք-զինամթերքի դրվագով։

Նկատի ունենալով քաղաքականապես զգայուն գործերով դատավորների նկատմամբ բիրտ ճնշումները և հետապնդումները՝ Մինասյանին ազատ արձակելու մասին որոշումից հետո մասնագիտական հանրությունը լուռ սպասում էր, թե երբ կթիրախավորվի նաև այս որոշումը կայացրած դատավորը և, թեև դատախազությունը պնդում է, որ Բորիս Բախշիյանին առնչվող գործը որևէ կապ չունի Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման հետ, անհերքելի փաստ է, որ նախաքննական մարմինը և դատախազությունը միայն սույն որոշումից հետո են «հիշել» ամիսներ առաջ կայացված դատական ակտի մասին»,-գրում է աղբյուրը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:26
Ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, ՀՀ վարչական դատարանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կրակոցներ Աբխազիայի խորհրդարանում. մեկ զոհ և մեկ վիրավոր
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի շենքում կրակոցներ են հնչել: Սպանվել է դե ֆակտո պատգամավոր Վախթանգ Գոլանջիան, վիրավորվել է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Երեկ հայրս զանգել է Բաքվից, սպասում ենք դատավարության արդյունքներին․ Դավիթ Բաբայանի գործը հասել է դատարան
Ավելի քան մեկ տարի Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայրենիք վերադարձնելու ջանքերն առայժմ արդյունք չեն...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում կամ Ծերուկն անտանելի է դարձել. Ագնեսա Խամոյան
«Բազմաթիվ նշումներով, դիտարկումներով ու հարցադրումներով այս թղթերը, որ տեսնում եք աշխատանքային սեղանիս, այսօր պետք է ներկայացնեի ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հաքան Ֆիդան. Լիարժեք աջակցում ենք Ադրբեջանի անդամակցությանը D-8-ին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում մասնակցել D-8-ի նախարարների խորհրդի նիստին։ Ֆիդանն անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան...
Աղբյուր` Panorama.am
17:25
Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է
ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցով։...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
Երևանի Խաչքարերի պուրակում (Հանրապետության hրապարակ մետրոյի կայարանին հարակից տարածք) դեկտեմբերի 20-ին կբացվի «Տարեհաց» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:19
Գաուֆը Forbes-ի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհին
Ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆը գլխավորել է Forbes-ի 2024 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցուցակը։ Անցած տարվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
17:08
Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը  ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանսիական ծաղրանկարները
Պուատիեի համալսարանի հետազոտող Լյուդիվին Թուվերեզը, որը «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
16:49
Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա կատարած այցի ընթացքում ծախսված գումարների չափը խիստ գաղտնի է պահվում ԶԼՄ-ներից։  Ավելին,...
Աղբյուր` Panorama.am
16:29
Առաջարկների հավաքագրում` Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով
2025 թվականին լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Անվանի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Էդ մարդը, որ ժամանակին խոզը էր խանձում, սպանդանոցո՞ւմ էր խանձում, մի հատ էլ քարոզում էր, թե կաշին ինչ համով է. Գառնիկ Դանիելյան
«Արցախի շրջափակման ամիսներին, երբ մեր հայրենակիցների շրջանում սովամահության դեպքեր էին արձանագրվում, մարդիկ ուտելու մի կտոր հաց չունեին՝...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ադրբեջանը հայկական օրակարգի, Արցախի հետ կապված ֆիլմերը հետևողականորեն հանում է միջազգային կինոփառատոների օրակարգից. Սողոմոնյան
«Միջազգային կինոփառատոներում ներկայացված հայկական ֆիլմերն ադրբեջանական պետական մեքենայի կողմից ոտնձգությունների են ենթարկվում, իսկ ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հերոսի մայր. ռոբերտ ամիրխանյան, «Երազի իմ երկիր հայրենի» ես գրել, երգել, բայց հիմա էտ սատանայի ձեռքը սեղմում ես
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին։ Հիշեցնենք, որ վերջինին...
Աղբյուր` Panorama.am
15:25
Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել երևանցիներին, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Երեկ ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Իսկ մա՞րդ է արդյոք կոմպոզիտորը
Երեկվանից, իսկ այսօր՝ ավելի թունդ, քննարկում է սոցցանցերում, թե՝ արդյոք Ռոբերտ Ամիրխանյանի սիրատոչոր հանդիպումը Աննա Հակոբյանի հետ ստվերո՞ւմ է...
Աղբյուր` Panorama.am
15:19
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
15 տարվա պատմություն ունեցող Fnet Telecom-ը ֆիքսված կապի ծառայություններ է մատուցում Հայաստանի 7 մարզերում և Երևանի ամբողջ տարածքում:...
Աղբյուր` Panorama.am
15:14
Իրավապաշտպանն ահազանգում է, կալանավորի կյանքին վտանգ է սպառնում
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ՀՀ արդարադատության նախարարությանը. «Արդեն 43 օր՝ նոյեմբերի 7-ից...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության, հայկական ֆիլմերը հանվում են փառատոներից. Իշխանյան
«Տպավորություն է, որ ֆիլմի գրաքննությունը թեթև բան է, բայց նույնն է, ինչ հուշարձանի վերացումը. եթե հուշարձանը դրսում է, հանդիսատեսը դրսում...
Աղբյուր` Panorama.am
15:02
ՔՊ-ական նոր պատգամավորը Ջուլիետա Ազարյանն է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին ստացել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի` լիազորությունները դադարելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ավինյանի «սև հումորը»՝ «Могилев Лифтмаш»-ը, Երևանի նոր վերելակներից օգտվողների համար
Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ մինչև 2024 թվականի ավարտը երևանի բազմաբնակարան շենքերում 500 վերելակ է փոխելու։ Էրեբունի վարչական շրջանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
2024թ-ի մայիսի ջրհեղեղից տուժածները 1 քմ-ի դիմաց կառավարության հատկացրած 63,400 դրամով չեն կարողացել տներ գնել
«Գործող կարգավորումներով 1 քառակուսի մետրի համար 63 հազար դրամ արժեքով Ալավերդիում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ...
Աղբյուր` Panorama.am
14:13
Մեր բանակի կազնաքանդման սկիզբը տրված է... Քաղաքագետ
«Նիկոլ Անհողը կատարում է Բաքվի հերթական հրահանգը, որ Հայաստանը բանակ պետք է չունենա... Նիկոլը այդ ամենը ժողջանին մատուցում է «խաղաղության օրակարգին» բանակի հանապատասխանեցման քողի տակ...»
Աղբյուր` Panorama.am
14:05
Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
13:45
«Ծերացել է». երկրպագուներն անհանգստացած են Շվարցենեգերի առողջությամբ
Երկրպագուներն անհանգստացած են հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի առողջությամբ։ Այս մասին հայտնում է Page Six-ը։ Երկրպագուներին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների արտահանման ուղղություն դառնալ. Փաշինյան
«Պետք է այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ, այն անթույլատրելի է, դա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության. Իշխանյան
15:09 19/12/2024

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության. Իշխանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}