Զախարովան մեկնաբանել Է Կիևից ԱՄՆ-ի լրագրողների տարհանման մասին հոդվածը
Միացյալ Նահանգները սկսել է Ուկրաինայից իր լրագրողների տարհանումը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հղում անելով էստոնական Postimees թերթին։
Նա միաժամանակ նշել է, որ հեռանալու հրամանը տրվել է կիրակի երեկոյան։
Ըստ ամենայնի, ինչպես գրել է նա, դա արվել է, որպեսզի Կիևի թղթակիցները չխանգարեն խմբագրություններին, որ շարունակեն ֆեյքեր և ապատեղեկատվություն հրապարակել։
«Եթե Ուկրաինայում անգլո-սաքսոնական թղթակիցներ չլինեն, դա ամբողջովին կբացի Վաշինգտոնի ու Լոնդոնի ձեռքերը՝ տեղեկատվական պատերազմում։ Առավոտից երեկո նրանք ցույց կտան «Ռուսական տանկերը Խրեշչատիկում» և «Ուկրաինայի նախագահի գրասենյակի զրահաբաճկոններով աշխատակիցներին, որոնք պատասխան կրակ են բացում»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան