Մոսկվան այսօր հրաժեշտ է տվել Լեոնիդ Կուրավլյովին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովին հուղարկավորել են Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը։
Դերասանը մահացել է հունվարի 30-ին 86 տարեկան հասակում։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։
Նրան հուղարկավորել են կնոջ՝ Նինա Կուրավլյովայի կողքին, ում հետ ապրել է ավելի քան 50 տարի։
Լեոնիդ Կուրավլյովը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում։ Երկրորդ փորձով ընդունվել է ՎԳԻԿ-ի դերասանական բաժին, սովորել ուսուցիչ Բորիս Բիբիկովի արվեստանոցում։
Դպրոցն ավարտելուց հետո Կուրավլյովը միացել է կինոդերասանի թատրոն-ստուդիայի թատերախմբին, որտեղ նա աշխատել է մինչև 1992 թվականը։
Լեոնիդ Կուրավլյովի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են Վասիլի Շուկշինի «Ապրում է այդպիսի տղա» (1964թ.), Միխայիլ Շվեյցերի «Ոսկե հորթը» (1968թ.), «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» (1973թ.) «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Առավել հմայիչ և գրավիչ», «Աֆոնյա» (1975) «Փնտրիր կին» (1982), «Շիրլի Միրլի» (1995)։