Քննարկումներ կան. Արտակ Զաքարյանը՝ նախագահի թեկնածու ունենալու մասին
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ ընդդիմությունը պետք է ունենա Հանրապետության նախագահի թեկնածու։
«Բայց դա կլինի «Պատիվ ունիվ» խմբակցության, թե «Հայաստան» խմբակցության առաջարկը, քննարկումները ցույց կտան»,- ասուլիսում ասաց քաղաքական գործիչը։
Նա նշեց, որ դեռ ժամանակ կա, առաջիկայում շատ ավելի կոնկրետ պատասխան կտան հարցին։
«Բայց իմ համոզմամբ, կրկնում եմ, ընդդիմությունը պետք է ունենա թեկնածու։ Ով կլինի, երբ, ինչ համախմբում կունենա այդ թեկնածուն իր շուրջ, ժամանակը ցույց կտա։ Քննարկումներ կան»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները
- Կարո՞ղ եմ արդյոք եզրակացնել, որ միայն նախկիններին վարկաբեկելու համար գնացել են ավանտյուրայի. ՀՀ երրորդ նախագահ
- Աշոտյան. Սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս
- ՔՊ-ն քննարկել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան