Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում կատարվող ռազմական և անվտանգային կարևորագույն իրադարձությունները
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ուսումնասիրել, առանձնացրել ու հակիրճ ներկայացրել է վերջին օրերին Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում կատարվող ռազմական և անվտանգային կարևորագույն իրադարձությունները։
Ռուսաստան
• ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններն անվտանգության երաշխիքների հարցով լայն հասարակությանը հայտնի կդառնա մոտ ապագայում:
• Վլադիմիր Պուտինն արձագանքել է անվտանգության վերաբերյալ ռուսական առաջարկների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր պատասխաններին: Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ զրույցում Պուտինը նշել է, որ Արևմուտքը հաշվի չի առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները և խոստացել է կողմնորոշվել հետագա գործողությունների հարցում՝ փաստաթղթերի ուշադիր ուսումնասիրությունից հետո:
• Արաբական ծովի ջրատարածքում անցկացվել են ՌԴ, Չինաստանի ռազմածովային ուժերի «Խաղաղ ծով – 2022» համատեղ զորավարժությունները:
• Սամարայի մարզում անցկացվել են Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահների վարժանքները:
• «Բանակ-2022» («Армия-2022») միջազգային ռազմատեխնիկական համաժողովը տեղի կունենա օգոստոսի 15-21-ը:
• Հարավային ռազմական օկրուգում սկսվել է մարտական պատրաստության պլանային փորձարկումներ, որին մասնակցել են Սու-27սմ, Սու-30ՍՄ2 կործանիչներ, ինչպես նաև Սու-34-ը։
• Արևմտյան ռազմական օկրուգի զորքերում մարտական պատրաստության պլանային վարժանքներ են ընթանում: Զորավարժության շրջանակներում իրականացվել է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական համալիրների տեղակայումներ:
• ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի ղեկավարների հետ վերջերս կայացած զրույցների ընթացքում պայմանավորվել է զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական:
• Իվանովի մարզում շարժական գրունտային «Յարս» հրթիռային համալիրները դուրս են բերվել մարտական հերթապահության։
• ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Դուբնայի «Քրոնշտադտ» ընկերության գործարան կատարած այցի ընթացքում տեղում ծանոթացել է «Օրիոն» հարվածային ԱԹՍ-ի առաջին նմուշին, որը հագեցած է արբանյակային կապի համակարգով: Նման համակարգի միջոցով «Օրիոնը» կարող է կիրառվել օպերատորից զգալի հեռավորության վրա աշխարհի ցանկացած կետում:
• Al-Monitor-ը գրում է, որ Ռուսաստանը փորձում է բարելավել Սաուդյան Արաբիայի հետ իր տնտեսական հարաբերությունները և Էր Ռիադին առաջարկում է ձեռք բերել իր Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ները:
• Ռուսաստանի ռազմածովային ուժերը փետրվարի 3-8-ը նախատեսված մարտական հրաձգությամբ զորավարժությունների անցկացման շրջանը կտեղափոխեն Իռլանդիայի տնտեսական գոտու սահմաններից դուրս:
• Արևմտյան ռազմական օկրուգի հրետանավորները ստացել են 2С19М2 "Мста-СМ2" ինքնագնաց 12 միավոր հաուբիցներ։ Մինչև տարեվերջ նախատեսվում է մատակարարել 35 միավոր այս նույն մոդիֆիկացիայի ավտոմատացված կառավարման համակարգից։
Թուրքիա
• Թուրքական BOTAS ընկերությունը հայտնել է Իրանից Թուրքիա գազի սահմանափակ մատակարարումներ սկսելու մասին:
• Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն հրավիրում է Թուրքիա և պատրաստ է հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը: Մոսկվայի և Կիևի հետ լավ հարաբերություններ ունեցող Անկարան պատրաստ է միջնորդական դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որպեսզի երկու երկրների լարվածությունը չհասցնի թեժ բախումների:
• Թուրքիայի արտահանումը 2021թ.-ին աճել է մինչև 225 միլիարդ 291 միլիոն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 32.8%-ով։
• Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է փետրվարի 3-ին մեկնել Կիև: Այցի առիթը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է: Էրդողանն ուկրաինացի պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում քննարկելու է նաև ռուս-ուկրաինական լարվածության թուլացման հնարավորությունը:
• ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հրավերից և կայցելի Թուրքիա, երբ թույլ կտա համաճարակային իրավիճակն ու ժամանակացույցը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
• Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «S-400-ների հետ կապված գործընթացը շարունակվում է: Հետ քայլ անելու մասին որևէ խոսք չկա: Բացի մեզնից ոչ ոք չի որոշելու, թե մենք ինչ կստանանք ուրիշից: Չէ, որ ոչ մեկ չի հարցնում մեզ, երբ ստեղծում է ՀՕՊ համակարգեր իր երկրի համար: Դե մենք էլ ոչ մեկին չենք հարցնելու»:
• Թուրքիան Իրանի հետ սահմանին ԵՄ-ի ֆինանսավորմամբ պատ կառուցելով փախստականների հոսքը վերահսկելուց բացի նպատակ ունի իրարից մեկուսացնել սահմանի 2 կողմերում ապրող քրդերին:
Իրան
• Ադրբեջանի ՊՆախարար Հասանովը Իրանում հանդիպել է Իրանի ՊՆ Մոհամադ Ռեզա Աշտիանիի հետ։ Քննարկվել են ռազմական և անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հարցեր։ Հանդիպմանը Հասանովը նաև շնորհակալություն է հայտնել Իրանին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։
• Իրանի հարավ-արևելքում գտնվող Սարավան քաղաքում անհայտ անձը հարձակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայության շենքի վրա։ ISNA գործակալության տվյալներով՝ շենքում գտնվող սպաները հարձակվողին վճռական հակահարված են տվել, որի արդյունքում ահաբեկիչը սպանվել է։
• Թեհրանը նշել է միջուկային գործարքին վերադառնալու միակ պայմանը՝ փոխընդունելի համաձայնության հասնելու համար հարկավոր է, որպեսզի ԱՄՆ-ը պարզապես պահպանի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթները, որը ստորագրվել է 2015 թվականին:
• Ռազմածովային զորավարժությունները տարածաշրջանի երկրներին, ինչպես նաև հեղափոխության թշնամիներին հիշեցրել են, որ անկախ երկրները կարող են, միավորվելով, ներկայացնել նոր մոդել, որտեղ նրանց գործողությունները հիմնված են նավագնացության անվտանգության ապահովմանը ամբողջ աշխարհում: Հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար գեներալ Շահրամ Իրանին։
• Մոտ ժամանակներս Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը: Հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
Իրաք
• Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքի տարածքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ուժերի դեմ նոր գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում են ավելի քան հազար զինծառայողներ:
• Յոթ ռեակտիվ արկ է արձակվել Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ամերիկյան ռազմաբազան։ Ուղիղ հարվածից վնասվել է կոմերցիոն ինքնաթիռ։
• Իրաքի ՀՕՊ-ը փորձել է խոցել կոալիցիոն ուժերի անօդաչու թռչող սարքը, սակայն ապարդյուն:
Սիրիա
• Սիրիայի հյուսիսում ռուսական ռազմական ոստիկանության և թուրք զինծառայողների հերթական անգամ համատեղ պարեկություն են իրականացրել։
• Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շրջանում: Հրթիռներն արձակվել են Լիբանանի օդային տարածքից։
• Հասակեում շարունակվում է «Իսլամական պետության» գրոհայինների դեմ գործողությունները։ Զոհերի թիվը հասնում է հարյուրների, իսկ մարտական գործողություններում արդեն գործի են դրել ամերիկյան բանակի ավիացիան և հատուկ նշանակության ստորաբաժանումները:
• Սիրիայի զինդատախազությունը անհերքելի ապացույցներ ունի ահաբեկչական խմբավորումների և ամերիկացի զինվորականների կապի վերաբերյալ: Զինդատախազության հայտարարության մեջ մասնավորապես ասված է՝ «Հակառակ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին ԱՄՆ-ի հայտարարություններին՝ մենք անհերքելի ապացույցներ ունենք, որ ահաբեկիչները նախապատրաստվում են ամերիկացիների առաջարկով և շատ ահաբեկչական գործողություններ են իրականացնում սիրիական անապատներում, որոնք տեղակայված են Աթ Թանֆում ԱՄՆ-ի պատասխանատվության գոտում»։
Իսրայել
• Թել-Արադում Իսրայելի բանակի զորավարժությունների ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել: Բեդվինները փորձել են զինամթերք գողանալ, սակայն հայտնաբերվել են, դիմադրություն են ցույց տվել, փորձել են ավտոմեքենայով հարվածել զինվորականներին։ Սպաներից մեկը կրակ է բացել անիվների վրա, սակայն վերջիններիս հաջողվել է փախչել։
• Աբու Դաբիի օդային տարածքը փակվել է այս գիշեր հուսիների հրթիռային հարվածի հետ մղման ժամանակ։ Նշենք, որ հենց Աբու Դաբիում է պատմության մեջ առաջին պաշտոնական այցով ժամանել Իսրայելի նախագահ Իցհակ Դուքսը։ Հարձակման մեջ կասկածվում են Եմենի «Անսար Ալլահ» խմբավորման՝ Իրանի վերահսկողության տակ գտնվող գրոհայինները։
• Փորձագիտական դաշտում կարծում են, որ Իսրայելի նախագահի այցը ԱՄԷ նաև նպատակ ունի բանակցություններ վարել Էմիրությունների կողմից իսրայելական հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի գնման շուրջ:
• Իսրայելական հետախուզության տվյալներով, երկրի տարածքում հուսիների հրթիռային հարձակումների թիրախ կարող են դառնալ Դիմոնի եւ Էյլաթի նավահանգստի միջուկային կենտրոնը:
Աֆղանստան
• Իրանի և Թուրքմենստանի տարածքով Անկարայից Աֆղանստան է մեկնել 750 տոննա հումանիտար օգնություն տեղափոխող գնացքը։
• Պակիստանի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մոիդ Յուսուֆը Քաբուլ է ժամանել «թալիբների ղեկավարության հետ տարբեր թեմաներով բանակցությունների համար»։
• Թեհրանը շուտով չի կարողանա զսպել աֆղանցի փախստականների հոսքը Եվրոպա ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին օգնություն չցուցաբերի Իրանին, Թեհրանը չի կարողանա շարունակել աջակցել Աֆղան փախստականներին, որոնք Եվրոպայում ապաստան են փնտրում Իրանի տարածքով:
Ուկրաինա
• «Կանադան որոշել է Ուկրաինային 340 մլն կանադական դոլար հատկացնել։
• The Intercept պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ն արդեն հաջորդ շաբաթ կարող է օրինագիծ ընդունել 2022 թվականին անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցելու համար 500 մլն դոլարի չափով։ Օրինագիծը նաև Կիևին առաջնային իրավունք կտա Պենտագոնից այլ պաշտպանական տեխնիկա ստանալու համար:
• Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանը բավականաչափ ռազմական հնարավորություն ունի Ուկրաինա ներխուժելու համար, սակայն երկրի իշխանությունները դեռ վերջնական որոշում չեն կայացրել:
• ԱՄՆ-ն հարձակողական սպառազինություն և մշտական ուժեր չունի Ուկրաինայում։ Հայտարարել է ԱՄՆ ԶՈւ գեներալ Մարկ Միլլին։
• Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը պատրաստ է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ միայն Բրյուսելում կամ Մյունխենում ամերիկյան և բրիտանական «գործընկերների» ներկայությամբ։
• Սպիտակ տունը հայտարարել է, որ արտահանման սահմանափակումները, որոնք ԱՄՆ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ Ուկրաինա «ներխուժման» դեպքում, կանդրադառնան պաշտպանական, ավիատիեզերական ոլորտներին, արհեստական ինտելեկտին, քվանտային համակարգիչներին։ Պատժամիջոցները կլինեն ավելի ծանր, քան 2014-ին։
• Ավելի քան 300 միավոր «FGM-148 Javelin» հակատանկային հրթիռային համալիրներ ԱՄՆ-ից Ուկրաինա են տեղափոխվել «սպառազինության աջակցման» երրորդ խմբաքանակի կազմում: Վաշինգտոնը շարունակում Է Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի իրականացումը։ Արդեն իրացվել է չորրորդ և հինգերորդ փաթեթները։
• ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Վլադիմիր Պուտինի նկատմամբ անձնական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը Ուկրաինա «ռուսական ներխուժման» դեպքում:
• Գերմանիան դաշտային հոսպիտալից բացի Ուկրաինային կտրամադրի 5000 զինվորական սաղավարտներ։ Իսկ թռչող սարքերի մատակարարումների առնչությամբ Բեռլինը կտրականապես դեմ է։
• ԱՄՆ Պետդեպում կարծիք կա, որ Մոսկվան Ուկրաինայում ռազմական ուժ կօգտագործի փետրվարի կեսերին։
• Չեխիան Ուկրաինային 4000 հրետանային զինամթերք կմատակարարի։
• Բուլղարիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկրի զինծառայողները չեն մասնակցի Ուկրաինայի տարածքում ոչ մի ռազմական գործողության։
• Կանադան Ուկրաինա կուղարկի 400 զինվորականների, որոնք կզբաղվեն տեղի գործընկերների ուսուցմամբ:
• Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի ռազմածովայն ուժերի վերազինման և արդիականացման, ինչպես նաև 1,7 մլրդ ֆունտ ստեռլինգ ընդհանուր գումարի նոր սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագիրը:
• Ուկրաինայի Գերագույն ռադան թույլատրել է զինել տարածքային պաշտպանության կամավորական ջոկատներին հակատանկային հրթիռային համակարգերով և շարժական ԶՀՀ-ներով։
• «Al-Monitor»-ի տվյալներով, Ուկրաինան ունի թուրքական արտադրության առնվազն 20 միավոր «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ իր սպառազինության կոմպլեկտով։
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դժգոհ է ԱՄՆ-ի կողմից իր երկրի շուրջ իրադրության սրումից, ովքեր իրավիճակն օգտագործում են իրենց շահերից ելնելով:
• 120 մմ-անոց МП-120 ականանետը Ուկրաինայի զինված ուժերի կողմից ընդունվել է սառազինության մեջ:
• Ուկրաինայի ԶՈՒ «Մստա-Բ» հաուբիցների հաշվարկները վարժանքներ են անցկացրել Խերսոնի մարզում՝ Ղրիմի հետ սահմանին։
• Անցած տարի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվել է 650 մլն դոլարի ռազմական օգնություն։ Այս տարվա սկզբից արդեն հատկացվել է 200 մլն դոլարի օգնություն։
• Ուկրաինայի զինկոմիսարիատներում տարածքային պաշտպանության զորակոչից խուսափելու համար կաշառքի գումարը կազմում է 50-ից մինչև 70 հազար գրիվնի (900 հազարից մինչև 1.2 միլիոն դրամ):
• Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 130 սպաներ, սերժանտներ և զինվորներ արձակուրդից չեն վերադարձել իրենց ստորաբաժանումներ, որոնք խնդիրներ են կատարում Դոնբասի հակամարտության գոտում:
• Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել է, որ հրահանգիչների անվան տակ Ուկրաինա են ժամանում նաև բացահայտ վարձկաններ, որոնք էսկալացիայի դեպքում կարող են օգտագործել Կիևին մատակարարված զենքը շփման գծում՝ ուշադրություն չդարձնելով ուկրաինացի հրամանատարների հրամաններին։
• Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինային անհրաժեշտ սպառազինություն տրամադրել Ռուսաստանի կողմից հետագա ռազմական էսկալացիայի դեպքում:
• Լեհաստանում հայտարարել են, որ պատրաստվում են Ուկրաինային տրամադրել հետևյալ տեսակի սպառազինություն՝ 7,62 մմ փամփուշտներ, 12,7 մմ փամփուշտներ գնդացիրների համար, հաստոցավոր հակատանկային ՍՊԳ-9 նռնականետեր, «Grom» ԶՀՀ-ներ, ԱՄՆ-ից գնված «Javelin» ԶՀՀ-ներ:
• Մոսկվան Վաշինգտոնին գրավոր պատասխան է տվել Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման վերաբերյալ։
ՆԱՏՕ
• ՆԱՏՕ-ն փոխզիջման չի գնա եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքների առումով, բայց պատրաստ է Ռուսաստանի հետ կոնկրետ առաջարկությունների շուրջ երկխոսության: Գրել է Դանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Եեպե Կոֆոդը Twitter-ի իր օգտահաշվում։
• ՆԱՏՕ-ն պատրաստ է երկխոսության գնալ Ռուսաստանի հետ, հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
• ՆԱՏՕ-ի օդուժը Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետության սահմանների մոտ թևավոր հրթիռների, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկների կիրառման հնարավորություն է մշակում: Հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
• ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է բարձրացնել երկրի բանակի պատրաստվածության մակարդակը Եվրոպայում իրավիճակի սրման պայմաններում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի գեներալ Մարկ Միլլին։ Նրա խոսքով՝ գլխավոր հրամանատարի հրամանը կապված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որի սրման և ՆԱՏՕ-ի երկրներին սպառնացող վտանգի դեպքում ամերիկացի զինծառայողները պետք է պատրաստ լինեն օգնություն ցուցաբերել դաշնակիցներին:
• Գերմանական ՌՕՈւ երեք կործանիչներ Ռումինիայի օդային տարածքը կպաշտպանեն փետրվարին և մարտին՝ Ուկրաինայի սահմաններում ՌԴ-ի ռազմական ներկայության ավելացման ֆոնին:
• ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր զորակազմը Արևելյան անդամ պետություններում՝ Ռուսաստանի զորքերի տեղակայման ֆոնին, սակայն Ուկրաինայում զինվորներ տեղակայելու պլաններ չկան: Հայտարարել է Յենս Ստոլտենբերգը:
• ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մոտ ժամանակներս մտադիր է լրացուցիչ ամերիկյան զորակազմ ուղարկել Արևելյան Եվրոպա:
• «2014թ.-ից ՆԱՏՕ-ն, և դաշինքի անդամները պատրաստել և աջակցել են Ուկրաինայի զինված ուժերին տարբեր միջոցներով, նրանք այժմ ավելի շատ հնարավորություններ ունեն ինքնուրույն պաշտպանություն իրականացնելու համար, քան 2014-ին։ Այժմ այն մեծ բանակ է՝ ավելի լավ է պատրաստված և ավելի լավ կառավարելի»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Բրիտանիան Ուկրաինա «ռուսական ներխուժման» դեպքում զորքեր կուղարկի ի աջակցություն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։
ՀԱՊԿ
• ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի փոխգործակցության շուրջ քննարկումներ անցկացնելու պատրաստակամության մասին։
• ՀԱՊԿ-ի երկրները համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում
Հունվարի 27-ին հերթական հակամարտությունն է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին։ Բախումներն ընդգրկել են վիճելի տարածքում գտնվող մի քանի գյուղեր։ Ղրղզստանի մի քանի գյուղերից տարհանվել են ավելի քան 24 հազար բնակիչների։
• Հունվարի 27-ին ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած զինված հակամարտության առնչությամբ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի ԱԳՆ-ն, ԱՄՆ Պետդեպարտամենտը և ՀԱՊԿ-ը՝ կոչ անելով կողմերին խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով բանակցային սեղանի շուրջ։
• Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են զորքերը դուրս բերել հակամարտության գոտուց։
• Ղրղզստանի իշխանությունները տրամադրված են խաղաղ ճանապարհով լուծել Տաջիկստանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերը։
• Մինչև 2022 թվականի վերջը մոտ 10 հազար միավոր ժամանակակից AK-12 ավտոմատներ կտրամադրվեն Կենտրոնական ռազմական օկրուգին՝ Ուրալի, Սիբիրի և Պովոլժիեի շրջաններում տեղակայված զորքերի հետագա տեղաբաշխման համար:
• Ղազախստանը նախատեսում է Մոսկվայում մշտական ներկայացուցչություն բացել ՀԱՊԿ-ին կից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան