Ղազախստանը նախատեսում է Մոսկվայում ՀԱՊԿ-ին կից մշտական ներկայացուցչություն բացել
Ղազախստանի իշխանությունները ծրագրում են Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) կից բացել հանրապետության մշտական ներկայացուցչությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրի նախագծում, որը երեքշաբթի օրը զետեղվել է բաց իրավական ակտերի բազայում։
«Ես որոշում եմ ՀԱՊԿ-ում Ղազախստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություն բացել Մոսկվա քաղաքում»,-ասվում է փաստաթղթի նախագծում, որը հանրային քննարկման փուլում է մինչև փետրվարի 15-ը։
Հրամանագրի հիմնավորման մեջ նշվում է, որ այն մշակվել է կազմակերպության Մշտական խորհրդում Ղազախստանի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը ՀԱՊԿ իրավական դաշտին և Ղազախստանի դիվանագիտական ծառայության ոլորտի օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով։
ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։