Մեծ Բրիտանիայում «Մալիք» փոթորկի հետևանքով 9 տարեկան տղա է մահացել
Մեծ Բրիտանիայի Ստաֆորդշիր նահանգի Ուինոտդեյլ քաղաքում 9-ամյա տղան մահացել է ծառի տապալումից, հայտնում է Gismeteo-ն։ Նրա հետ գտնվող տղամարդը նույնպես վիրավորվել է։ Երկուսն էլ տեղափոխվել են Royal Stoke University Hospital, որտեղ երեխան մահացել է, իսկ տղամարդը շարունակում է բուժում ստանալ։
Ավելի վաղ հաստատվել էր նաև, որ Աբերդինում 60-ն անց մի կին մահացել է ընկած ծառի պատճառով։ Շոտլանդիայում քամին հասել է 160 կմ/ժ արագության։
Մեծ Բրիտանիայում ավելի քան 130,000 բնակելի շենքեր և ձեռնարկություններ տուժել են «Մալիք» փոթորկի պատճառով՝ մասնավորապես էլեկտրաէներգիայի և տրանսպորտային ենթակառուցվածքների խափանումներից:
Միևնույն ժամանակ, փորձագետները նախազգուշացնում են, որ շուտով երկիրին կարող է վրա հասնել մեկ այլ փոթորիկ։ Խոսքը՝ «Կորի» անունով փոթորկի մասին է, որը կբերի ուժեղ քամիներ, ձյուն և հորդառատ անձրևներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան