Պեկինում բացվել է «Օլիմպիական զինադադար» անվանումով որմնանկարը
Այսօր՝ փետրվարի մեկին, Պեկինում բացվել է «Օլիմպիական զինադադար» անվանումով որմնանկարը: Այս մասին հայտնում է միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)՝ փոխանցում է ՀԱՕԿ-ը։
Արարողությունը տեղի է ունեցել չինական նոր տարվա օրը՝ այսօր, օլիմպիական ավանում։
Միջոցառմանը ներկա են եղել ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը և ձմեռային 24-րդ խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Յան Շուանը։
«Աշխարհի լույսը» որմնանկարը խորհրդանշում է լույսը, խաղաղությունն ու վերամիավորումը։ Մարզիկներին և պաշտոնյաներին խնդրել են ստորագրել այն:
«Այսօր չինական նոր տարին է և բարենպաստ պահ է՝ օլիմպիական զինադադարի որմնանկարը բացելու համար, - ասել է ՄՕԿ-ի առաջնորդ Թմոաս Բախը,- Առաջիկա օրերին դուք կմրցեք միմյանց հետ, հարգանքով կապրեք օլիմպիական ավանի նույն հարկի տակ:
Դուք ցույց կտաք, թե ինչպիսին կարող է լինել աշխարհը, եթե մենք բոլորս հարգենք նույն կանոնները և միմյանց: Դա է իսկական օլիմպիական ոգին, խաղերի ուղերձը՝ միավորել աշխարհը մրցակցության մեջ։ Հրավիրում եմ ստորագրելու օլիմպիական զինադադարի որմնանկարը:
Կոչ ենք անում աշխարհի բոլոր քաղաքական առաջնորդներին հավատարիմ մնալ օլիմպիական զինադադարին»։
Օլիմպիական զինադադարի առաջին որմնանկարը տեղադրվել է Թուրինում՝ 2006թ. ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- 2022 թվականի Օլիմպիական խաղերում ևս 29 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- Պեկինի օլիմպիական խաղերի մասնակիցներին կարգելվի դուրս գալ քաղաք և շփվել տեղի բնակչության հետ
- Պեկինում Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2-4-ը
- Կոշտ միջոցառումներ՝ ձմեռային օլիմպիական խաղերն անվտանգ անցկացնելու համար
- Պեկինում ձմռային օլիմպիական խաղերը սպասարկող տրանսպորտային ուղիներ կգործեն
- Ներկայացվել է Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված հուշադրամների դիզայնը