Հայաստանում 2021թ. արձանագրվել է տնտեսական ակտիվության 5.8 % աճ, 2020թ. 7.5 % անկման դիմաց. ՎԿ
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստնի սոցիալ-տնտեսկան վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:Ըստ այդմ՝2021թ. հունվար-դեկտեմբերին 2020թ.հունվար-դեկտեմբերի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8 %-ով: Հիշեցնենք, որ 2020թ.-ին այդ ցուցանիշն անկել էր 7.5 %-ով, հետևաբար՝ 2021 թվականին 2019 թ. համեմատ փաստացի արձանագրվել է տնտեսական ակտիվության 1.7 %-ի անկում:
Ըստ հրապարակված վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարի աճել է 3.3%-ով, իսկ գյուղատնտեսական արտադրությունն անկել է 1.1%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021 թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում շինարարության ծավալներն աճել են 7.4 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 7.5 %-ով, ծառայությունները 7.8 %-ով:
Սրան զուգահեռ գրանցվել նաև գնաճ, որի համաձայն՝ սպառողական գների ինդեքսն աճել է 7.2 %-ով, արդյունաբերական ապրանքների գները՝ 9.9 %-ով:
Տնտեսության վատ վիճակի մասին է փաստում նաև էլէկտրաէներդիայի արտադրության ծավալների անկումը, որը նախորդ տարի կազմել է 0.6 %:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարի միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.6 %-ով, պետական համակարգում՝ 5.2 %-ով, մասնավորում՝ 8.4 %-ով:
2021 թ. արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 17.7 %-ով, որից արտահանումը՝ 19.1 %-ով, ներմուծումը՝ 16.9 %-ով: Այստեղ պետք է արձանագրել, որ գյուղմթերքի արտահանման աննախադեպ ծավալները մեծապես նպաստեցին գնաճին Հայաստանի ներքին շուկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան