Վրաստանի վարչապետը վարակվել է օմիկրոն շտամով
Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի մոտ հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամ։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով այդ երկրի վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ղարիբաշվիլին իրեն լավ է զգում, շարունակում է աշխատանքը հեռավար։
Վրաստանի վարչապետն ամբողջությամբ պատվաստված է։ Նրա մոտ Քովիդ-ը հաստատվել է պլանային թեստավորման ժամանակ։ Ինչպես հայտնի է, Վրաստանի վարչապետը կորոնավիրուսով հիվանդացել է նաև 2021-ի ապրիլին։ Ապաքինվելուց հետո ընդունել է երկու դեղաչափ Pfizer։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում