Ֆեյսբուքում ամենուր բողոքում են Inecobank-ից
Արդեն քանի օր քաղաքացիները ֆեյսբուքյան իրենց էջերում բողոքում, դժգոհում, նյարդայնանում ու հիասթափված ներկայացնում են Inecobank CJSC հավելվածի վատ աշխատանքի մասին։
Չնայած հունվարի 28-ին Inecobank CJSC-ը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տեխնիկական աշխատանքների գերակշիռ մասն ավարտված է, և այս պահին վերականգնված են մի գործարքներ, դժգոհությունները շարունակվում են։
«Inecobank CJSC Հավելվածում հաշվանցումները հունվարի 26-ից ի վեր չեք արտացոլել, 24/7 հեռախոսահամարին զանգահարել չի լինում։
Վճարման օր է, գաղափար չունեմ, թե որքան պետք է վճարեմ»,-գրել է օգտատեր Եվա Թովմասյանը։
«Ուրեմն, 3 տարի ա Inecobank CJSCի հաճախորդ ու եվանգելիստ եմ, պատմելով բոլորին թե ինչքան հարմար է իրանց մոտ ամեն ինչ, իսկ էփփը լրիվ հեքիաթային է ու բավարարում էր իմ` որպես բանկի հաճախորդ, բոլոր պահանջները, մի բան էլ ավել: Բայց ինչպես ցանկացած լավ բան մեր երկրում, մի օր դադարումէ լավը լինել ու դառնում է մաքսիմալ վատը ու անհարմար: 3 շաբաթ է՝ խնդրում եմ հեռախոսահամարս փոխեն, որ քարտի ելումուտի մասին սմս ստանամ, որովհետև կցել են երկրորդական համար, որը տրամադրել էի հաշիվներս բացելուց, որպես այլընտրանքային համար: Հիմա ինչ գործարք անում եմ դրա մասին հաղորդագրությունը ինձ գալու փոխարեն, գնում է այլ մարդու, ճիշտ է հարազատ, բայց դա կապ չունի:
Եվ երկրորդ, ԱրՔայից դուրս գալը, թերևս, վատագույն ընտրությունն էր վերոնշյալ բանկի կողմից, քանզի իր հետ բերեց լիքը անհարմարություններ: Դրան, երևի, շուտով կանդրադառնամ:
Թերևս մտածեմ բանկ փոխելու մասին: Եթե չլիներ էփփի հարմար յուիքսը, երևի հենց էսօր կփոխեի բանկը, բայց դա միակ բանն է, որ դեռ պահում է ինձ, իսկ դա շուտով կսպառի իրեն:»,-գրել է օգտատեր Արթուր Հակոբյանը։
«Հարգելի Inecobank CJSC, ընդունեք ֆիդբեքս՝ ձեր նոր վճարային համակարգի մասին և, եթե հնարավոր է, փոփոխություն կատարեք նշյալ խնդրի հարցով:
Նախկինում վճարելիս հաղորդագրությամբ ստանում էինք ոչ միայն վճարման կատարման փաստը, այլ նաև՝ որքան գումար մնաց հաշվի վրա: Հիմա այլևս բալանսը չի հայտնում հաղորդագրությունը։
Երկրորդ. եթե դրամային քարտից ռուբլիով ենք վճարել, լավ կլիներ, որ հաղորդակցության մեջ նշվեր նաև որքան դրամ է կազմել գործարքը»,-նշում է մեկ այլ օգտատեր։
Նման գրառումների ներքո բազմաթիվ են «վատ է, շատ վատ», «խայտառակություն է», պետք է հրաժարվել ծառայությունից» ու նմանատիպ մեկնաբանությունները։
«Պետք է հրաժարվել, սա ուղղակի խայտառակություն։ Բացարձակ որևէ գործարք չի կատարում, ոչ թե բալանսդ չի փոխվում, էն որ նույնիսկ վիրավորական է էս մոտեցումը, ասենք ոչ հեռախոսի են պատասխանում, ոչ հետ են զանգում, ոչ ֆբ էջին։ Պետք է մասսայական հրաժարվել քարտից»,-նշել է մեկ այլ օգտատեր։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում