«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների օգնականներն ու ՔՊ-ական պատգամավորներն առաջիկայում կհրավիրվեն ԱԱԾ և կառերեսվեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների և ՔՊ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասով ԱԱԾ-ում քննվող քրեական գործը նոր փուլ է թևակոխել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ում տեղի կունենա միջադեպի մասնակիցների առերեսումը, այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորների օգնականներն ու ՔՊ-ական պատգամավորներն առաջիկայում կհրավիրվեն ԱԱԾ և կառերեսվեն դեպքի հանգամանքները պարզելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին խորհրդարանում միջադեպ էր գրանցվել: Ըստ հրապարակումների՝ ՀՅԴ-ական պատգամավորների օգնականներին կանչել էին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, դրան հաջորդել էին նախագահի ու փոխնախագահների աշխատասենյակների հարկաբաժնի միջանցքում ծեծկռտուքն ու հայհոյանքները: Միջադեպի կիզակետում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը, ինչպես նաև ՔՊ-ական մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը, Հրաչյա Հակոբյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան