Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել նախագահական նստավայրում
Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում այսօր հանդիպել է Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը կարևորել է նախագահական ինստիտուտի գործունեության հետագա բնականոն ընթացքը՝ ակնկալելով, որ մինչ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը նախագահի աշխատակազմը կշարունակի պատասխանատվությամբ կատարել իր պարտականությունները:
Հանդիպման ավարտից հետո Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել նախագահական նստավայրում, ծանոթացել աշխատակազմի գործունեությանը: