Ալիևի պրոբլեմը եղել և շարունակում են մնալ ՀՀ նախորդ նախագահները. Արտակ Զաքարյան
«Ալիևը, ամենայն հավանականությամբ, տեսնում է, որ Հայաստանի երրորդ, երկրորդ նախագահների շուրջ կամ նրանց անվան հետ մարդիկ ավելի մեծ հույսեր են սկսում կապել և հնարավորություն է տեսնում, որ ընդդիմությունը ինչ-որ մի պահից կարող է իր ձեռքը վերցնել Հայաստանի կառավարումը»,- ասուլիսում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի տարբեր հայտարարություններին կապված Հայաստանի, հայկական բանակի վերազինման վերաբերյալ։
Նա նշեց, որ եթե ընդդիմությունն իր ձեռքն է վերցնումը ՀՀ կառավարումը, դա փակելու է Ադրբեջանի բոլոր ոտնձգությունների ճանապարհը, ստիպելու է Ադրբեջանին և Թուրքիային հարգել Հայաստանի ինքնիշխանությունը, հնարավորություն է բացելու Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները վերականգնել, միջազգային գործընկերներին ներգրավել, հայ-ռուսական իրականում կառուցողական, գործընկերային, դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները նորից վերականգնել և տարածաշրջանի անվտանգության հարցում Հայաստանի դերը բարձրացնել, ՀՀ ներսում հայ հասարակությանը կոնսոլիդացնել։
«Այս ամենը Ալիևի սրտով չէ, նրան պետք է, որ Հայաստանն այսօր ոչ մի ամբիցիա, շահ չունենա, լինի զուտ սպառող, դրա փոխարեն, իրենք ինչպես ուզեն, վերաբերվեն Հայաստանին»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը՝ հավելելով, որ այն, ինչ ուզում է Ալիևը, չի էլ թաքցնում, բայց ինչու են ՀՀ իշխանություններն անընդհատ Ալիևի դուդուկի տակ պարում, դա է անհասկանալի։
«Պատերազմից հետո, առաջ այս իշխանությունների հետ Ալիևը երբեք պրոբլեմ չի ունեցել։ Ալիևի պրոբելմը եղել և շարունակում են մնալ Հայաստանի նախորդ նախագահները, հատկապես երկրորդ և երրորդ նախագահները, քանի որ Հայաստանը տարածաշրջանում պատիվ, հարգանք, դերակատարություն, անվտանգության, ուժ մշակույթ, արվեստ, ինքնություն զարգացրել է այդ տարիներին և պատերազմի հաղթանակն էլ առաջին նախագահի նախագահության ժամանակ էր»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Նա նշեց, որ Ալիևի հերթական հոխորտանքների չափաբաժինն ավելի քան հասկանալի է, և Ալիևն օգնության հասավ իր գործընկերոջը՝ Փաշինյանին, տեսնելով, որ նրա դիրքերը կարող են վատանալ։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի բռնապետի բացահայտ անհավասարակշիռ այս «ուղերձը» միայն մեզ չէ ուղղված. Վարդան Ոսկանյան
- Փաշինյանը փորձում է շատ լավ փաստաբանի ֆունկցիա կատարել Ալիևի և Էրդողանի համար. Ընդդիմադիր պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան