Հասարակություն 13:13 23/11/2015 Հայաստան

Տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար հատուկ ձեռնարկներ են հրապարակվել

«Մենք կարևորում ենք յուրաքանչյուր քաղաքացու, ընտրողի իրազեկվածության աստիճանը՝ կապված քվեարկության կարգի  հետ: Ինչպես միշտ, այս անգամ էլ մենք ուշադրության կենտրոնում ենք  պահել սահմանափակ հնարավորություններով անձանց ընտրական իրավունքի, հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացման լիարժեք ապահովման խնդիրը»,-«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ում ներկայացնելով ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակված հատուկ ձեռնարկները՝ ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա նշեց, որ ձեռնարկներից մեկում տառատեսակները մեծ չափերի են, որպեսզի քաղաքացին առանց ակնոցի կարողանա կարդալ տեքստը, մյուս ձեռնարկը բրայլյան գրատեսակով է. «Մեր հիմնական խնդիրն էր՝ ծավալային առումով չլինեին մեծ, բայց բովանդակային առումով լիարժեք ներկայացնեին այն կարգը, մեխանիզմները, իրավունքներն ու պարտականությունները,  որոնք սահմանված են քվեարկողների համար: Հատկապես կարևորում էինք, քանի որ վերջերս  տեղի ունեցան օրենսդրական փոփոխություններ կապված նույնականացման քարտերով քվեարկության հետ: Հանրային իրազեկումն այս առումով  մեծ նշանակություն ուներ»:

Տ.Մուկուչյանի խոսքով, այս ձեռնարկները «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունք են:

«Իրենցից ենք ճշտել շահառուների քանակը, որոնց համար անրաժեշտ էր նախապատրաստել այս ձեռնարկները: Երկու ձեռնարկն էլ պատրաստվել են կազմակերպության տպագրատանը»,- նշեց ԿԸՀ նախագահը:

Ձեռնարկները մինչև դեկտեմբերի 6-ը՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը, բաժանվելու են շահառուներին, որպեսզի վերջիններս իրազեկ լինեն քվեարկության կարգին:

«Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության փոխնախագահ Մարտին Սարգսյանն ասաց, որ այդ ձեռնարկները բաժանվելու են տեսողության խնդիրներ ունեցող 3000 քաղաքացու, բրայլյան գրատեսակով ձեռնարկներից օգտվողները 700-ն են:

«Այս ձեռնարկները հնարավորություն կտան նրանց առանց որևէ մեկի օգնության կատարել իրենց քվեարկությունը»,- շեշտեց նա:

Մ. Սարգսյանը նաև նշեց, որ ընտրացուցակներում ստորագրելը տեսողության խնդիրներ ունեցողների համար բավականին բարդ է, նրանք ունենք հատուկ կնիքներ, որոնց վրա գրված են իրենց անուն-ազգանունները և կարող են դրանք օգտագործել, որը հավասարազոր է իրենց ստորագրությանը:

Նա նաև դիմեց Տիգրան Մուկուչյանին՝ սահմանադրական փոփոխությանները անցնելու դեպքում ԿԸՀ-ն քայլ անի և նոր Սահմանադրությունը տպի նաև բրայլյան գրատեսակով:

«Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության հրատարակչության տնօրեն  Թելման Բոյաջյանն ասաց, որ նման ձեռնարկները հնարավորություն են տալիս տեսողության հետ կապված քաղաքացիներին ավելի մերձենալ հասարակությանը, շփումներն ակտիվանում են:

Տ.Մուկուչյանը  տեղեկացրեց, որ մշակման փուլում է գտնում համապատասխան կաղապարը,  որը նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար:

«Նրանք այցելելով ընտրատեղամաս՝ կստանան համապատասպան կաղապարը, որում կտեղադրվեն քվեաթերթիկները, համապատասխան մշակումից հետո կաղապարները հնարավորություն կտան մարդկանց ինքնուրույն կատարել իրենց քվեարկությունը»,- ասաց Տ. Մուկուչյանը:

Նման կաղապարներ լինելու են բոլոր՝ 1997 տեղամասային կենտրոններում:

Տ. Մուկուչյանի խոսքով, հանրաքվեի օրը ընտրատեղամասերի 97-98 տոկոսում կլինեն հատուկ ոսպնյակներ, որպեսզի եթե քաղաքացին մոռացած լինի ակնոցները, կարողանա դրանց օգնությամբ կատարել իր քվեարկությունը:

Խոսելով ընտրատեղամասերի հարմարվածության մասին, հատկապես հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող ընտրողների համար, Տ.Մուկուչյանն ասաց, որ ընտրությունից ընտրություն ավելանում են թեքահարթակներով ընտրատեղամասերը:

«Այս  անգամ էլ կունենաք որոշ առաջընթաց»,-  նշեց ԿԸՀ նախագահը՝ հույս հայտնելով, որ որոշ ժամանակ անց բոլոր ընտրատեղամասերը կունենան թեքահարթակներ: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներին առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}