Ամարասի վանք այցի ժամանակ հայ ուխտավորների անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները
Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանից ժամանած ուխտավորների անվտանգ այցեությունն Ամարասի վանական համալիր։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներն իրենք էլ են մասնակցել Ամարասի եզակի վանական համալիրի շուրջ տեղեկատվական այցին, որի ընթացքում ներկայացվել է վանքի ստեղծման և գոյության պատմությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի թելեգրամյան ալիքից։
Ամարասի վանքը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից է և գտնվում է Արցախի Մարտունու շրջանի տարածքում։ Պատերազմից հետո Ամարասի վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարեւանությամբ։
Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։
Խորհրդային կարգերի հաստատումից հետո լքվել և ամայացել է։ Վերաբացվել է 1992 թվականին որպես Արցախի թեմի գործող վանք։ Ամեն տարի հարյուրավուր այցելուներ էր ունենում Ամարաս վանքը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կրակոցների պատճառով Ամարասի հովտում մնացած տրակտորը հանվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ
- Ամարասի հովտում ադրբեջանցիները կրակել են տրակտորների ուղղությամբ. Սարուշեն համայնք
- Կասաբոկովն ադրբեջանցիների պահանջով Ամարասից հանել է Արցախի դրոշը, դրել՝ Հայաստանինը. Կարինե Գևորգյանը
- Հայաստանից 100 ուխտավոր այցելել է Ամարասի վանական համալիր
- Ամարասում շարունակվում են վերականգնողական աշխատանքները՝ «Լույս»-ի և Սերժ Սարգսյանի աջակցությամբ. Աշոտյան
- Արթուր Վանեցյանն Ամարասում է
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք
- Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 80 ուխտավոր այցելել է Ամարաս