Սոչիի քաղաքապետարանը Արցախի դեմ պատերազմին վերաբերող տեղեկությամբ է բացատրել իր պաշտոնական կայքը կոտրելու դեպքը
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի առողջարանային քաղաքի վարչակազմը 2020 թվականի աշնանը Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանի հաղթանակի տոնակատարության մասին տեղեկությամբ է բացատրել քաղաքապետարանի կայքը կոտրելու դեպքը։
Նախօրեին «Ռադովկա» հրատարակությունն իր ընթերցողի ուշադրությունն էր հրավիրել Կրասնոդարի երկրամասի Սոչիի վարչակազմի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 3222 «2022 թ. տոների, հիշարժան և տարեդարձերի, նշանակալի իրադարձությունների և տոների օրացուցային պլանը» հաստատելու մասին որոշման վրա: Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում էր նոյեմբերի 8-ին նշել պատերազմում Ադրբեջանի հաղթանակը։ Կարգադրությունը շատ արագ հեռացվել էր կայքից։
«Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Լևոն Մուկանյանը «Reedus»-ին տված հարցազրույցում ուշադրություն է հրավիրել այդ «ամսաթվի» անվան վրա. «Մեզ համար շատ զարմանալի է, որ Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների հետ միասին 10 միլիոնանոց Ադրբեջանի, 80 միլիոն Թուրքիայի և 250 միլիոն Պակիստանի 44-օրյա հարձակումը 100 հազար բնակչություն ունեցող փոքր Արցախի վրա, որոնց մասնակցությունը հակամարտությանը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ներկայացվում է որպես հայրենական պատերազմ: Ռուսների համար «Հայրենական պատերազմը» շատ սուրբ է հնչում»։
Մուկանյանի խոսքով՝ կատարվածը Ադրբեջանի ղեկավարության քաղաքականության շրջանակում է, որով նրանք ցանկանում են այդ հակամարտությունը տարածել բոլոր երկրներում, որտեղ հնարավոր է։
«Այժմ նրանք ընդգծված կերպով իրենց ջանքերն ուղղեցին դեպի Կրասնոդարի երկրամաս, որտեղ հայերն ամենամեծ համայնքներից են և այնտեղ վաղուց են խաղաղ ապրում։ Այնտեղ կոնֆլիկտներ չկան, ուստի դրանք պետք է արհեստականորեն բորբոքվեն, ընդ որում՝ ոչ միայն Սոչիում, այլև Կրասնոդարի երկրամասի այլ քաղաքներում։ Եվ մենք բազմիցս սրա վրա հրավիրել ենք Ռուսաստանի ղեկավարության և իրավապահ մարմինների ուշադրությունը»,-ասել Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչը, և հավելել.
«Կարծում եմ, որ Սոչիի քաղաքապետարանը լիովին չի հասկացել այս իրավիճակը և առաջարկել է անցկացնել նման միջոցառումը։ Եվ երբ հասկացել են, թե ինչի մասին է խոսքը, վերանայել են իրենց որոշումը։ Սա լավ դաս կծառայի տարածաշրջանային մյուս իշխանությունների համար: Նման քայլերն այն հանցավոր գործողությունների օրինականացումն են, որոնք Ադրբեջանի ղեկավարությունը կատարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ»։
Սոչիի վարչակազմից Kavkaz.Realii-ի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ փաստաթուղթն իսկապես տեղադրվել էր 2021 թվականի վերջին։
«2022 թվականի հունվարի 5-ի ամանորյա տոների ժամանակ Սոչիի քաղաքային վարչակազմի տեղեկատվության և հաղորդակցության բաժնի մասնագետները ժամը 00.17-ին վարչակազմի կայքում արձանագրել են չարտոնված մուտք: Այն օպերատիվ կերպով ճնշվել է»,-պարզաբանել են մամուլի ծառայությունից։
Փետրվարի 1-ին տեղեկություն է ստացվել, որ հաքերը մուտք է գործել կայքի «կարգավորող իրավական ակտեր» բաժինը և կատարել «ոչ ճշգրիտ գրառումներ՝ միտումնավոր ազգամիջյան ատելություն սերմանելու նպատակով»: Արձանագրվել են նաև պաշտոնական ձևակերպումների փոխարինման մի շարք այլ փաստեր: Սոչի Քաղաքապետարանը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել, որ ձեռնարկում բոլոր միջոցները համացանցում իր տեղեկատվական ռեսուրսները նման միջադեպերից լրացուցիչ պաշտպանելու համար։
Հանգստավայրի քաղաքապետարանը նաև հաստատել է, որ կեղծ տեղեկությունը հեռացվել է կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան