Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրությունում։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:
ՀՀ Սահմանադրությամբ՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
ԱԺ-ից հայտնում են, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հաշվի առնելով բոլոր չափանիշները՝ ես կարող եմ առաջադրվել. Վահագն Խաչատրյանը նախագահի թեկնածու լինելու մասին
- Աշոտյան. Սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս
- Ես քիչ հավանական եմ համարում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի․ Փաշինյան
- Արմեն Սարգսյանը գաղթե՞լ է Հայաստանից. Pastinfo
- Ինչպես կհիշվի ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը
- ՀՀ նախագահի հրաժարականից հետո ի՞նչ է նախատեսված Սահմանադրությամբ
- Արմեն Աշոտյան. Մեր երկրի գլխին նոր ուժեղ շանթի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին