Ամրամ Մակինյան. Ուշքի եկեք, մի քանդեք մեր պետության վերջին հենասյունը
Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել դատավոր Բորիս Բախշիյանին, որին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդություն ԲԴԽ-ն բավարարել է։
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է.
«Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի վերականգնման` այսօր լինելու եմ Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում` ՈՉ ասելու դատավորների նկատմամբ սանձազերծված բռնաճնշումներին...
...Ուշքի եկեք, մի քանդեք մեր պետության վերջին հենասյունը, մի գնացեք դեպի կործանում տանող ճանապարհով...»։
Փաստաբան Բենիկ Գալստյանն էլ գրում է.
«Հանուն անկախ և անկողմնակալ դատական համակարգի՝ այսօր լինելու եմ Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում։
Կոչ եմ անում բոլոր փաստաբաններին, իրավաբաններին, ինչպես նաև մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր անձանց այսօր հավաքվել դատարանի մոտ՝ ի աջակցություն դատավոր Բախշիյանի»։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը
- Դատավորներն այսօր հավաքվելու են Երևան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ
- Արսեն Բաբայան. Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել