Գիտնակա՞ն, թե՞ հպատակ․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Այսպիսով, Բարձրագույն Դատական Խառնամբոխ, ներեցեք՝ խորհուրդ (ԲԴԽ), կոչվող մարմինը, միաձայն, հավանություն տվեց ՀՀ ԴատաՂազության, ներեցեք՝ դատախազության , դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու թույլտվության միջնորդությունը։
Եվ ԲԴԽ բոլոր անդամները և գլխավոր դատախազը ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն, ոմանք նաև իրավաբանական գիտությունների թեկնածուներ, դոկտորներ են, դասախոսներ։ Նրանք ուսանողների համար կարդում են դասախոսություններ, իրավական պետության, իրավունքի գերակայության,դատական համակարգի անխախության մասին։ Իրականում, նրանք իրենց գիտելիքներով, ներեցեք՝ ոչինչ չարժեն։
Նրանք ստրկամիտ, հպատակի հոգեբանություն ունեցող «մասնագետ-իրավաբան-գիտնականներ» են և շատ ավելի վտանգավոր պետության համար, քան կրթություն չստացած կիսագրագետը, ում պատվերներն էլ նրանք կատարում են»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազության պարզաբանումը՝ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
- Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ԱԱԾ-ն հետաքրքրություն է ցուցաբերել ամիսներ առաջ՝ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար
- ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը
- Եթե հանրությունը բոլոր մեթոդներով չպաշտպանի Բորիս Բախշիյանին, ապա այլևս թող երբեք չդժգոհեն, բռնապետության հաստատումից․ Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի