Եթե դու արդեն մի քաղաքական թիմի անդամ ես, ո՞նց ես առաջնորդվելու համազգային շահերով. Վարդևանյանը՝ Վահագն Խաչատրյանի թեկնածության մասին
«Սահմանադրությունը նախատեսում է, որ ընդդիմությունը նույնպես կարող է Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել, բայց այս հարցը պետք է քննության առարկա դառնա՝ առաջադրել, թե ոչ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա հիշեցրեց, որ այս իշխանությունները հայտարարել են՝ իրենք չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ-ի 3/4-ը ունենա:
«Այսինքն իրենք արդեն երկրորդ փուլի մասին են մտածում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վերաբերմունք է Սահմանադրության նկատմամբ: Ի վերջո, այդ 3/4-ը ինչի՞ են գրել Սահմանադրության մեջ: Գրել են նրա համար, որ այդ բոլոր քաղաքական ուժերը մտածեն այնպիսի թեկնածու առաջադրեն, որը կարողանա նման լեգիտիմություն ունենա, անկախություն ունենա, որ կարողանա իր գործունեությունը իրականացնել:
Իրենք նույն ոգևորությամբ ասում են, որ մեկ ուժով ընտրել են ՄԻՊ-ին: Սա շատ վատ բան է։ Նախկին պաշտպանները նման ձևով չեն ընտրվել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ինչ վերաբերում է ՔՊ-ի կողմից նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանին առաջադրելուն, Ա.Վարդևանյանն ասաց, որ բոլոր դեպքերում իշխող քաղաքական թիմի անդամ է. «Սահմանադրությունն ասում է, որ նախագահը պետք է առաջնորդվի համազգային, համապետական շահերով: Եթե դու արդեն մի քաղաքական թիմի անդամ ես, ո՞նց ես այդպես առաջնորդվելու։ Ստացվում է՝ կամ քո քաղաքական թիմին պետք է հավատարիմ չլինել, ...»:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկումներ կան. Արտակ Զաքարյանը՝ նախագահի թեկնածու ունենալու մասին
- Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները
- Հաշվի առնելով բոլոր չափանիշները՝ ես կարող եմ առաջադրվել. Վահագն Խաչատրյանը նախագահի թեկնածու լինելու մասին
- Աշոտյան. Սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան