ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը
Հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունները բավարարել:
Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ դատավորների միությունը հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Բորիս Բախշիյանի որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորներն այսօր հավաքվելու են Երևան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ
- Արսեն Բաբայան. Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել
- Ձուն գա գլխներիդ թե հաջողելու եք․ Միհրան Պողոսյան
- Եթե հանրությունը բոլոր մեթոդներով չպաշտպանի Բորիս Բախշիյանին, ապա այլևս թող երբեք չդժգոհեն, բռնապետության հաստատումից․ Ավետիք Իշխանյան
- Արամ Վարդևանյան. Այս իշխանությունները շատ հստակ ապացուցում են, որ չեն հանդուրժում դատավորների անկախությունը
- Էրիկ Ալեքսանյան. Իմ աջակցությունն եմ հայտնում դատավոր Բախշիյանին
- Աշոտ Երկաթին ազատ արձակած դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում. Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան