Բրիտանիայում պատմել են Պուտինի հետ բաց թողնված հեռախոսազանգի մասին
Մեծ Բրիտանիայի լեյբորիստ պատգամավոր Դեյվիդ Լամմին ասել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բաց է թողել «կարևոր դիվանագիտական հնարավորությունը»՝ հետաձգելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռակապով բանակցությունները։ Այս մասին քաղաքական գործիչը հաղորդում է Twitter-ի իր էջում։
«Վտանգավոր ճգնաժամի պայմաններում, որը սպառնում է Եվրոպայի խաղաղությանը, վարչապետը կորցրեց կենսական դիվանագիտական հնարավորությունը՝ փորձելով հարթել սեփական պետությունում ստեղծված խառնաշփոթը»,-ասվում է Լամմի գրառման մեջ:
Ըստ Լամմի՝ ճիշտ է, որ Մեծ Բրիտանիան վճռականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և հակադրվում «ռուսական ագրեսիային»։
«Սա պետք է ուղեկցվի տանը վաղուց ուշացած գործողություններով՝ վերջապես Մեծ Բրիտանիայում առկա կեղտոտ փողերից ազատվելու նպատակով»,-հավելել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսը Ուկրաինա այցելելու փոխարեն ինքնամեկուսացման է անցել։ Ջոնսոնի խոսքով՝ ինքը Պուտինին կզանգի «հենց որ հնարավորություն գտնի»։ Երկու քաղաքական գործիչները պետք է հեռախոսով խոսեին հունվարի 31-ին, սակայն խոսակցությունը խափանվել է։