Փաստաբան. Դատախազության պարզաբանման մեջ բազմաթիվ մանիպուլյացիոն և անհիմն ձևակերպումներ կան
Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազությանը պարզաբանմանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ.
«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինական և պատվերով քրեական հետապնդման մասով դատախազության պարզաբանման մեջ բազմաթիվ մանիպուլյացիոն և անհիմն ձևակերպումներ կան, որոնց հետագայում կանդրադառնամ։
Իսկ հիմա մեջբերում դատախազության պարզաբանում կոչեցյալից. «Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար: Այնտեղ դատախազը պնդելու էր առաջին ատյանի դատարանում արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ Ն․Մ․-ի կալանավորումն ակնհայտ ապօրինի է: Սակայն Ն․Մ․-ի ազատ արձակվելուց հետո նշված բողոքը վերաքննիչ դատարանից հետ է վերցվել»։
Հասկացա՞ք ինչու չեն բողոքարկել։
Իսկ հասկացա՞ք ինչու են դրա մասին հիշել համարյա 2 ամիս անց՝ Աշոտ Մինասյանին դատավոր Բախշիյանի կողմից ազատ արձակելուց անմիջապես հետո։
Չէ պատվերով ոչինչ չկա, ուղղակի ուշ են ջոկել»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազության պարզաբանումը՝ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
- ՄԻՊ-ին դիմել են դատավորի փաստաբանները
- Արսեն Սարդարյան. Բարձրագույն դատական խորհուրդը իր այս քայլով արժեզրկեց իր սահմանադրական առաքելությունը
- Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ԱԱԾ-ն հետաքրքրություն է ցուցաբերել ամիսներ առաջ՝ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար
- Ամրամ Մակինյան. Ուշքի եկեք, մի քանդեք մեր պետության վերջին հենասյունը
- ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի. Վարդևանյան
- ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը
- Դատավորներն այսօր հավաքվելու են Երևան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ
- Արսեն Բաբայան. Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել
- Մեղք եք, ուշքի եկեք, հրաժարվեք մեր պետությունը քանդելու ազգադավ ծրագրից․ Ամրամ Մակինյան
- Եթե հանրությունը բոլոր մեթոդներով չպաշտպանի Բորիս Բախշիյանին, ապա այլևս թող երբեք չդժգոհեն, բռնապետության հաստատումից․ Ավետիք Իշխանյան
- Արամ Վարդևանյան. Այս իշխանությունները շատ հստակ ապացուցում են, որ չեն հանդուրժում դատավորների անկախությունը
- Էրիկ Ալեքսանյան. Իմ աջակցությունն եմ հայտնում դատավոր Բախշիյանին
- Աշոտ Երկաթին ազատ արձակած դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում. Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունը